https://arm.sputniknews.ru/20220119/inchu-chen-kanchum-grin-qarti-shaharunery-bvoghvoqi-akcia-en-kazmakerpel-despanatan-mvot-37720943.html
Ինչո՞ւ չեն կանչում. «Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են կազմակերպել դեսպանատան մոտ
Ինչո՞ւ չեն կանչում. «Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են կազմակերպել դեսպանատան մոտ
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ կկորցնեն ԱՄՆ մեկնելու հնարավորությունը։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T17:36+0400
2022-01-19T17:36+0400
2022-01-30T13:28+0400
հայաստան
ամն
հարցազրույց
դեսպանատուն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/07/19/23879710_0:0:1600:900_1920x0_80_0_0_570b663de4ee83790b9b39444c3f1aa2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. «Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Սկզբում ցուցարարները տասնյակ պաստառներով, ԱՄՆ դրոշներով հավաքվել էին Ծովակալ Իսակովի արձանի մոտ, այնուհետև շարժվեցին դեպի դեսպանատուն։Ցուցարարները նշում են, որ 2021 թվականի մայիսից «Գրին քարտ» են շահել, բայց տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են, ուզում են հասկանալ, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ինչու իրենց հարցազրույցի չի հրավիրում։Բողոքի ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ եթե մինչև սեպտեմբերի 30–ը չմասնակցեն հարցազրույցի փուլին, մեխանիկորեն կկորցնեն ԱՄՆ մեկնելու հնարավորությունը։Մեկ ուրիշն էլ ասաց, թե ԱՄՆ դեսպանատնից պատճառաբանում են, որ հարցազրույց չկազմակերպելու պատճառը կորոնավիրուսն է։ Այս փաստարկը չի համոզել ցուցարարներին։ Նրանք շեշտում են, որ Հայաստանն այս պահին գտնվում է կանաչ գոտում, և նման պատճառաբանություններն ուղղակի անհիմն են։Ակցիայի մասնակիցները նշեցին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղյակ են իրենց ակցիայի մասին։ Հավաքվածները հույս ունեն, որ իրենց բողոքի ձայնը լսելի կդառնա։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/07/19/23879710_84:0:1284:900_1920x0_80_0_0_bc6bba5e6afad0f71d5aba6803356527.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, հարցազրույց, դեսպանատուն
հայաստան, ամն, հարցազրույց, դեսպանատուն
Ինչո՞ւ չեն կանչում. «Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են կազմակերպել դեսպանատան մոտ
17:36 19.01.2022 (Թարմացված է: 13:28 30.01.2022) Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ կկորցնեն ԱՄՆ մեկնելու հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. «Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Սկզբում ցուցարարները տասնյակ պաստառներով, ԱՄՆ դրոշներով հավաքվել էին Ծովակալ Իսակովի արձանի մոտ, այնուհետև շարժվեցին դեպի դեսպանատուն։
Ցուցարարները նշում են, որ 2021 թվականի մայիսից «Գրին քարտ» են շահել, բայց տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են, ուզում են հասկանալ, թե
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ինչու իրենց հարցազրույցի չի հրավիրում։
Բողոքի ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ եթե մինչև սեպտեմբերի 30–ը չմասնակցեն հարցազրույցի փուլին, մեխանիկորեն կկորցնեն ԱՄՆ մեկնելու հնարավորությունը։
«2066 քաղաքացի «Գրին քարտ» է շահել, բայց հարցազրույցի են կանչել միայն 4 հոգու։ Ինչպե՞ս է, որ Իրանի քաղաքացիներին կանչում են հարցազրույցի, իսկ մեզ` ոչ, ո՞րն է պատճառը։ Մենք այստեղ խաղաղ հավաք ենք իրականացնում։ Ուղղակի չենք ուզում զրկվել այդ հնարավորությունից»,–ասաց ցուցարարներից մեկը։
Մեկ ուրիշն էլ ասաց, թե ԱՄՆ դեսպանատնից պատճառաբանում են, որ հարցազրույց չկազմակերպելու պատճառը կորոնավիրուսն է։ Այս փաստարկը չի համոզել ցուցարարներին։ Նրանք շեշտում են, որ
Հայաստանն այս պահին գտնվում է կանաչ գոտում, և նման պատճառաբանություններն ուղղակի անհիմն են։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղյակ են իրենց ակցիայի մասին։ Հավաքվածները հույս ունեն, որ իրենց բողոքի ձայնը լսելի կդառնա։