https://arm.sputniknews.ru/20220119/hapk-i-ghazakhstanjan-pvordzy-kverlutsen-kankhargelich-mijvocarumner-dzernarkelu-hamar-37705799.html
ՀԱՊԿ-ի ղազախստանյան փորձը կվերլուծեն կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար
ՀԱՊԿ-ի ղազախստանյան փորձը կվերլուծեն կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գործողության փորձը կկիրառվի, եթե Ղազախստանի «սյուժեն» կրկնվի այլ պետություններում։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T13:19+0400
2022-01-19T13:19+0400
2022-01-19T13:23+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ղազախստան
հապկ-ի խաղաղապահները ղազախստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/15/25836256_0:0:2772:1560_1920x0_80_0_0_eb2e7d3794b8aaa21e3755d52d0aaf9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ռուսաստանի իշխանությունը ՀԱՊԿ–ի ղազախստանյան գործողության նշանակությունն ու արդյունքները կուսումնասիրի կազմակերպության բոլոր մասնակից երկրների հետ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:Պաշտոնյայի կարծիքով՝ դաշնակիցների խաղաղապահ զորակազմը ցուցադրեց իր` միջազգային ահաբեկչությանը հակազդելու արդյունավետ մեխանիզմ լինելը։ Սիրոմոլոտովն ավելացրել է, որ հենց այդ սպառնալիքն է հիմք դարձել ՀԱՊԿ-ի ուժերը Ղազախստան մտցնելու համար:«Հենց այդ պատճառով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, Հավաքական անվտանգության պայմանագրի 4- րդ հոդվածի համաձայն, հունվարի 6-ին որոշեց ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան», - պարզաբանել է նա:Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվեց հունվարի 13-ին, ավարտվեց դեկտեմբերի 19-ին:ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:
https://arm.sputniknews.ru/20220118/hapk-n-ir-gortsn-arec-u-karvogh-e-heranal-pordzagetnery-ghazakhstanjan-araqelutjan-masin-37682284.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/15/25836256_43:0:2772:2047_1920x0_80_0_0_9391b04fda2433263520ffe725ef3f21.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ղազախստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ղազախստան
ՀԱՊԿ-ի ղազախստանյան փորձը կվերլուծեն կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար
13:19 19.01.2022 (Թարմացված է: 13:23 19.01.2022) ՀԱՊԿ գործողության փորձը կկիրառվի, եթե Ղազախստանի «սյուժեն» կրկնվի այլ պետություններում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ռուսաստանի իշխանությունը ՀԱՊԿ–ի ղազախստանյան գործողության նշանակությունն ու արդյունքները կուսումնասիրի կազմակերպության բոլոր մասնակից երկրների հետ,
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Ղազախստանցի գործընկերների ու ՀԱՊԿ-ի գծով մեր դաշնակիցների հետ համատեղ մանրամասն կվերլուծենք հաջողված առաքելության փորձը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում գտնվող մյուս պետություններում նման «սյուժեների» կրկնության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար», - ասել է նա:
Պաշտոնյայի կարծիքով՝ դաշնակիցների խաղաղապահ զորակազմը ցուցադրեց իր` միջազգային ահաբեկչությանը հակազդելու արդյունավետ մեխանիզմ լինելը։ Սիրոմոլոտովն ավելացրել է, որ հենց այդ սպառնալիքն է հիմք դարձել ՀԱՊԿ-ի ուժերը Ղազախստան մտցնելու համար:
«Հենց այդ պատճառով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, Հավաքական անվտանգության պայմանագրի 4- րդ հոդվածի համաձայն, հունվարի 6-ին որոշեց ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան», - պարզաբանել է նա:
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը
ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար
դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից
սկսվեց հունվարի 13-ին,
ավարտվեց դեկտեմբերի 19-ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: