Հայաստան է եկել Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը
18:51 19.01.2022 (Թարմացված է: 18:53 19.01.2022)
© Photo : official site of MoD of RAՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը:
© Photo : official site of MoD of RAՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
© Photo : official site of MoD of RA
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով:
Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակում 2021թ․-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
© Photo : official site of MoD of RA
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ։
Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի:
Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում:
© Photo : official site of MoD of RAԿիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ Դիմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ (19 հունվարի, 2022թ)․ Երևան
© Photo : official site of MoD of RA