00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցություններ առանց «բայցերի». իրագործելի նպատա՞կ, թե՞ հերթական պատրանք

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Ռուբինյանը «թավշյա հեղափոխության» օրերին
Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Ռուբինյանը «թավշյա հեղափոխության» օրերին  - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այնպես չէ, որ Անկարայի հետ բանակցություններն էլ այժմ փորձում ենք զրոյական կետից սկսել, ինչպես արեցինք արցախյան բանակցությունների դեպքում։
Բանակցություններ առանց «բայցերի». միանգամայն իրագործելի նպատա՞կ, թե՞ հերթական պատրանք
​Միգուցե պարզապես հասկացանք , որ թեև ժողովուրդն ասում է՝ «Փորձը փորձանք չէ», բանակցությունները բոլորովին նոր կետից սկսելու փորձը կարող է նաև փորձանք բերել։ Բոլոր դեպքերում, հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու այս նոր փորձը նախորդներից տարբերվում է։ Տարբերվում է թեկուզ նրանով, որ առաջին անգամ ձեռնարկվում է հայերի պարտությունից հետո, այն էլ՝ այնպիսի պատերազմում, որին, սա արդեն անհերքելի փաստ է, ամենաանմիջական և ամենաակտիվ մասնակցությունն են բերել թուրքերը։ ​
Պուտինը կմեկնի՞ Անկարա. Բալասանյանը՝ թուրքական նոր խաղի մասին
Ու մի զարմանալի տարբերություն էլ կա։ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու ջանքեր գործադրել ենք միշտ, բայց, խոստովանեմ, չեմ հիշում գեթ մի դեպք, երբ մեր հասարակությունն ի սկզբանե կենտրոնանար ոչ թե բանակցությունների, այլ բանակցողի շուրջ։ «Ջահել է, դիվանագիտական փորձ չունի», և վերջապես «ի՞նչ կապ ունի Ազգային ժողովի խոսնակի տեղակալը բանակցությունների հետ, երբ այս նորընտիր ըմբոստ ու գրեթե անվերահսկելի խորհրդարանում էլ լիքը գործ կա՝ ժողովրդի ընտրյալներն իրար շարունակ վիրավորում են, հայհոյում և նույնիսկ ծեծում»։
Կներե′ք, բա ինչպե՞ս էր ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թվականին, այդ նույն պաշտոնը զբաղեցնող և դիվանագիտական փորձ չունեցող Արա Սահակյանը բանակցում իր ադրբեջանցի պաշտոնակից Աֆիադին Ջալիլովի հետ։ Որքան հիշում եմ, այն ժամանակ որևէ մեկը չէր առարկում դրա դեմ։ Մի քիչ շա՞տ չենք սևեռվել անձի վրա։
«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և «Հանուն Հրանտի, հանուն արդարության» պաստառներով մարդիկ` Թուրքիայում մարդու իրավունքների ասոցիացիայի շենքի մոտ, Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին (19 հունվարի, 2022թ)․ Անկարա - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
«Իմ Հրանտ հոպարն էր». Ստամբուլում Դինքի հիշատակի երեկոյին թուրք երիտասարդ է ելույթ ունեցել
​Այնինչ, եթե ավելի շատ ուշադրություն դարձնենք բուն բանակցություններին, կտեսնենք. որքան էլ առաջին հայացքից անհավանական թվա, Հայաստանն ու Թուրքիան նույն բաների մասին են խոսում։ Անկարան միշտ համառորեն առաջարկել է՝ թողնենք Ցեղասպանության հարցը պատմաբաններին, Երևանը պատասխանել է՝ այո, համաձայն ենք, բայց… Թուրքերը պնդում են՝ Բաքուն պիտի ճանապարհ ունենա Նախիջևանի հետ։ Մենք ասում ենք, իհարկե, բայց… և վերջապես Թուրքիան հորդորում է՝ ճանաչե′ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի ղեկավարությունը վաղուց է փաստել՝ արդեն ճանաչել ենք։
​Իսկապես, դեռ մի քանի տարի առաջ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Մենք ճանաչում ենք բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ադրբեջանի: Սակայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը երբեք չի հակասում տարածքային ամբողջականության իրավունքին: Եթե մենք ժխտենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ապա մենք չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, քանի որ այն տեղի ունեցավ հենց ինքնորոշման իրավունքի հիման վրա», - մանրամասնել է Հայաստանի նախկին նախագահը։ ​
Ի՞նչ կտա հայ–թուրքական սահմանի բացումը ՀՀ տնտեսությանը. ՊԵԿ նախագահի պատասխանը
Ինչ վերաբերում է Ցեղասպանության խնդիրը պատմաբաններին թողնելուն, ապա դեռ անկախության արշալույսին Հայաստանի առաջին նախագահը մոտավորապես այսպիսի լուծում էր առաջարկում՝ եթե տեսնում ենք, որ այսինչ հարցի շուրջ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են, եկեք կիրառենք «համաձայնություն-տարաձայնություն» սկզբունքը, այսինքն, բանակցությունների ընդհանուր բնականոն ընթացքը չվտանգելու համար այդ կոնկրետ հարցերի վերաբերյալ վեճը հետաձգենք ու անդրադառնանք դրանց միայն այն ժամանակ, երբ համաձայնություն ձեռք կբերենք մնացած խնդիրների շուրջ։
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի այս դիրքորոշումը այս կամ այն չափով կիսել են նաև մեր հաջորդ ղեկավարները։ Այսինքն՝ իհարկե, ճիշտ կլիներ, որ Ցեղասպանության նման խնդրով զբաղվեին քաղաքական գործիչները, սակայն բոլոր դեպքերում այդ հարցի քննարկումը պետք է տեղի ունենա միայն այն բանից հետո, երբ կարգավորվեն երկու երկրների հարաբերություններն ընդհանրապես։ ​
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Էրդողանը կառավարության հետ կքննարկի ՀՀ–ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Եվ վերջապես, այսպես կոչված՝ «միջանցքի» մասին, որի բացումն անընդհատ պահանջում են թե′ Ադրբեջանը, թե′ Թուրքիան։ Համաձայնե′ք, պարզապես զարմանք է հարուցում այն համառությունը, որով Բաքվում և Անկարայում շարունակում են «միջանցք» անվանել ճանապարհը, որը Հայաստանի տարածքով կարող է միացնել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին՝ այն դեպքում, երբ Երևանը պարբերաբար կրկնում է՝ խոսքը ոչ թե միջանցքի, այլ կոմունիկացիաների վերաբացման մասին է։
Եվ այնուամենայնիվ, այս հարցում էլ երկուստեք համաձայնություն կա՝ ճանապարհը պիտի սկսի գործել։ ​Ու երբ իշխանավորները խրոխտ տեսքով հարց են ուղղում ընդդիմադիրներին՝ որևէ մեկը դե՞մ է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, համոզված եղեք, հարցնողները հրաշալի գիտեն, որ խոսքը ամենևին էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կամ բանակցությունների մասին չէ։ Խնդրո առարկան այդ բանակցությունների հետ կապված բազմաթիվ «բայց»-երն են։ Ու լավ կլիներ, որ միմյանց վիրավորելու փոխարեն հանգիստ ու բարյացակամ մթնոլորտում մանրամասն ու շահագրգիռ կերպով քննարկվեին հենց այդ «բայց»-երը։ ​
Լրահոս
0