00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում գտնվող ռուս խաղաղապահները Մկրտության տոնը նշել են Ստեփանակերտում

Բաժանորդագրվել
Միջոցառումները կազմակերպվել են Covid-19-ի տարածումը կանխարգելող կանոնների պահպանմամբ։
Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են Քրիստոսի Ծննդյան ուղղափառ տաճարի մոտ անցկացված միջոցառումներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Անձնակազմը նշել է ամենասիրված ուղղափառ տոներից մեկը՝ Տիրոջ մկրտությունը։ Ռուս խաղաղապահ զորախմբի ավելի քան 500 զինծառայող է մասնակցել միջոցառմանը», – ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոլյուխովիչը:
Քահանան օրհնել է հավատացյալներին, և ժամերգությունից հետո զինծառայողները մտել են տաճարի մոտ տեղադրված ավազանը։
Ռուս խաղաղապահ զորախմբի եկեղեցու քահանա Վադիմ Վալինկինը նշել է, որ յուրաքանչյուր ուղղափառ քրիստոնյա կապված է այս հրաշալի տոնի հետ:

«Մենք շնորհակալ ենք մեր զորախմբի ղեկավարությանը, հրամանատարությանը, որը մեզ հնարավորություն տվեց այստեղ` ղարաբաղյան հողում, այդ օրը նշել այնպես, ինչպես մեր հայրենիքում, տանը, մշտական տեղակայման վայրերում», – նշել է Վալինկինը։

Ավազանի կողքին տեղադրված են եղել վրաններ, որտեղ մարդիկ կարողացել են տաքանալ և տաք թեյ խմել։ Միջոցառումները կազմակերպվել են Covid-19-ի տարածումը թույլ չտալու կանոնների պահպանմամբ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0