https://arm.sputniknews.ru/20220119/angela-merkely-hrazharvel-e-ashkhatel-mak-um-37712849.html
Անգելա Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում
Անգելա Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է գրել ԳԴՀ նախկին կանցլերին։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T15:37+0400
2022-01-19T15:37+0400
2022-01-19T15:43+0400
անգելա մերկել
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/10/27203654_0:0:1601:901_1920x0_80_0_0_8fe0edc43951f675e91d339547a5aa9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ զանգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և հրաժարվել կազմակերպությունում աշխատելու առաջարկից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։Նշվում է, որ Մերկելը դեռևս նախորդ շաբաթ է կապ հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն հայտնել նրան և ասել, որ չի ընդունում առաջարկը:Գերմանական աղբյուրների համաձայն՝ նախկին կանցլերին առաջարկել էին գլխավորել ողջ մարդկությանը օգուտ բերող գլոբալ հասարակական բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդակցական մարմինը։ Գուտերեշն առաջարկը գրավոր էր ուղարկել Մերկելին։Ինչպես Գերմանիայի խորհրդարանականները ճանապարհեցին Անգելա ՄերկելինԳլոբալ հասարակական բարիքներ ասելով` ՄԱԿ-ը հասկանում է գլոբալ առողջապահությունը, գիտությունը, խաղաղության ապահովումը, բնության պաշտպանությունը, համաշխարհային տնտեսությունը։Հիշեցնենք, որ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրեց 16 տարի։ Նրանից հետո Գերմանիայի նոր կանցլեր դարձավ Օլաֆ Շոլցը։Ինչպե՞ս է Անգելա Մերկելն անցկացրել թոշակի անցնելու առաջին օրը․ լուսանկար
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/10/27203654_0:0:1361:1021_1920x0_80_0_0_6da622c02b2894e3ce6d97e74fa5f95c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անգելա մերկել, գերմանիա
Անգելա Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում
15:37 19.01.2022 (Թարմացված է: 15:43 19.01.2022) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է գրել ԳԴՀ նախկին կանցլերին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ զանգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և հրաժարվել կազմակերպությունում աշխատելու առաջարկից: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Մերկելը դեռևս նախորդ շաբաթ է կապ հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն հայտնել նրան և ասել, որ չի ընդունում առաջարկը:
Գերմանական աղբյուրների համաձայն՝ նախկին կանցլերին առաջարկել էին գլխավորել ողջ մարդկությանը օգուտ բերող գլոբալ հասարակական բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդակցական մարմինը։ Գուտերեշն առաջարկը գրավոր էր ուղարկել Մերկելին։
Գլոբալ հասարակական բարիքներ ասելով` ՄԱԿ-ը հասկանում է գլոբալ առողջապահությունը, գիտությունը, խաղաղության ապահովումը, բնության պաշտպանությունը, համաշխարհային տնտեսությունը։
Հիշեցնենք, որ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրեց 16 տարի։ Նրանից հետո Գերմանիայի նոր կանցլեր դարձավ Օլաֆ Շոլցը։