https://arm.sputniknews.ru/20220118/rusastann-el-razmakan-nvor-dashinq-ksteghtsi-danieljany-rdarevmutq-gvortsyntacneri-masin-37665565.html
«Ռուսաստանն էլ ռազմական նոր դաշինք կստեղծի». Դանիելյանը` ՌԴ–Արևմուտք գործընթացների մասին
«Ռուսաստանն էլ ռազմական նոր դաշինք կստեղծի». Դանիելյանը` ՌԴ–Արևմուտք գործընթացների մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռուսաստան–Չինաստան–Իրան նոր ռազմական բլոկի ստեղծման հնարավորությանը։ 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T15:20+0400
2022-01-18T15:20+0400
2022-01-18T15:20+0400
ռադիո
հայաստան
ռուսաստան
նատօ
ղազախստան
ստեփան դանիելյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/12/37666329_0:0:1600:901_1920x0_80_0_0_0ff61d1ecba09b7afcf234b820d0fe2a.jpg
Դանիելյան. Ռուսաստան–Իրան–Չինաստան ռազմական բլոկը կլինի հակակշիռ ՆԱՏՕ–ին
Sputnik Արմենիա
Դանիելյան. Ռուսաստան–Իրան–Չինաստան ռազմական բլոկը կլինի հակակշիռ ՆԱՏՕ–ին
ՆԱՏՕ–ի դեպի արևելք ընդլայնումը կարող է մտնել նոր փուլ, ինչը ՌԴ–ին կստիպի Հյուսիսատլանտյան դաշինքին հակակշիռ ռազմական բլոկ ստեղծել` ներառելով Իրանին ու Չինաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Դրա հիմնավորումը ռուս–իրանական նոր պայմանագրերն են ու Չինաստանի և Իրանի միջև կնքված 400 միլիարդի համաձայնագիրը, Իրանի տարածքում չինական ռազմաբազայի տեղակայումը, հետևաբար, քաղաքագետի կարծիքով, Ռուսաստան–Իրան– Չինաստան ռազմական բլոկի ստեղծումը կարող է հավանական լինել, և չի բացառվում, որ փոխայցերի ընթացքում լինեն հայտարարություններ ու ստորագրվեն ռազմական համագործակցության համաձայնագրեր։Դանիելյանի դիտարկմամբ` Ղազախստանի դեպքերը ցույց տվեցին, որ համաթուրանական նախագիծը հարցականի տակ դրվեց` հաշվի առնելով, թե Չինաստանը ինչպիսի ներդրումներ է կատարում Կենտրոնական Ասիայում, մասնավորապես Ղազախստանում, թե ինչ ազդեցություն ունի Ռուսաստանը Ղազախստանում, հետևաբար նշված երկու գերտերությունները թույլ չեն տա, որ իրենց միջև ևս մեկ միավորում մխրճվի` ի դեմս թուրքական աշխարհի, առավել ևս, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ երկիր է։«Արցախյան 44–օրյա պատերազմը ճանապարհ էր հարթում դեպի Միջին Ասիա` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, հետևաբար Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները կապ ունեն նաև Հայաստանի հետ։ Ղազախական դեպքերի արդյունքում Ադրբեջանի ջղագրգիռ դրսևորումները սահմանային բախումների տեսքով կապված են հենց համաթուրանական ծրագրերի տապալման հետ։ Ադրբեջանի ազգային երազանքը, որն առնչվում է թուրքական աշխարհի ապագային, ստիպում է Ալիևին գնալ ծայրահեղ քայլերի»,– նշեց քաղաքագետը։Դանիելյանի խոսքով` Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին այլ ընտրություն չեն թողնում` ստիպելով, որ Հայաստանն ընտրի թուրքական աշխարհն ու հրաժարվի Արցախից, ոչ դե յուրե, այլ դե ֆակտո նաև Սյունիքից։Արևմուտքի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի համբերությունը սպառվեց. ԼավրովՆշենք, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել է «ագրեսիվ գործողությունների» մեջ իրեն ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «Ռուսաստանի ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կողմից ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։«Ոչ թե խաղաղության աղավնի, այլ առճակատման գործիք». Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ընդլայնումը
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/12/37666329_0:94:1287:1059_1920x0_80_0_0_ec582a71d1b3377d30d53f0e1594e8fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, նատօ, ղազախստան, ստեփան դանիելյան, պոդկաստ, аудио
հայաստան, ռուսաստան, նատօ, ղազախստան, ստեփան դանիելյան, պոդկաստ, аудио
«Ռուսաստանն էլ ռազմական նոր դաշինք կստեղծի». Դանիելյանը` ՌԴ–Արևմուտք գործընթացների մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռուսաստան–Չինաստան–Իրան նոր ռազմական բլոկի ստեղծման հնարավորությանը։
ՆԱՏՕ–ի դեպի արևելք ընդլայնումը կարող է մտնել նոր փուլ, ինչը ՌԴ–ին կստիպի Հյուսիսատլանտյան դաշինքին հակակշիռ ռազմական բլոկ ստեղծել` ներառելով Իրանին ու Չինաստանին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Դրա հիմնավորումը ռուս–իրանական նոր պայմանագրերն են ու Չինաստանի և Իրանի միջև կնքված 400 միլիարդի համաձայնագիրը, Իրանի տարածքում չինական ռազմաբազայի տեղակայումը, հետևաբար, քաղաքագետի կարծիքով, Ռուսաստան–Իրան– Չինաստան ռազմական բլոկի ստեղծումը կարող է հավանական լինել, և չի բացառվում, որ փոխայցերի ընթացքում լինեն հայտարարություններ ու ստորագրվեն ռազմական համագործակցության համաձայնագրեր։
«Ստեղծվելիք հավանական բլոկը կլինի հակակշիռ ՆԱՏՕ–ին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե Չինաստանը ինչ տնտեսական ու ռազմական ներուժ ունի, և ինչ հնարավորություններ ունեն Ռուսաստանն ու Իրանը։ Նման ներուժով այլ ռազմական բլոկ գոյություն չունի, միայն ՆԱՏՕ–ն է»,– ասաց քաղաքագետը։
Դանիելյանի դիտարկմամբ` Ղազախստանի դեպքերը ցույց տվեցին, որ համաթուրանական նախագիծը հարցականի տակ դրվեց` հաշվի առնելով, թե Չինաստանը ինչպիսի ներդրումներ է կատարում Կենտրոնական Ասիայում, մասնավորապես Ղազախստանում, թե ինչ ազդեցություն ունի Ռուսաստանը Ղազախստանում, հետևաբար նշված երկու գերտերությունները թույլ չեն տա, որ իրենց միջև ևս մեկ միավորում մխրճվի` ի դեմս թուրքական աշխարհի, առավել ևս, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ երկիր է։
«Արցախյան 44–օրյա պատերազմը ճանապարհ էր հարթում դեպի Միջին Ասիա` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, հետևաբար Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները կապ ունեն նաև Հայաստանի հետ։ Ղազախական դեպքերի արդյունքում Ադրբեջանի ջղագրգիռ դրսևորումները սահմանային բախումների տեսքով կապված են հենց համաթուրանական ծրագրերի տապալման հետ։ Ադրբեջանի ազգային երազանքը, որն առնչվում է թուրքական աշխարհի ապագային, ստիպում է Ալիևին գնալ ծայրահեղ քայլերի»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի խոսքով` Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին այլ ընտրություն չեն թողնում` ստիպելով, որ Հայաստանն ընտրի թուրքական աշխարհն ու հրաժարվի Արցախից, ոչ դե յուրե, այլ դե ֆակտո նաև Սյունիքից։
Նշենք, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել է «ագրեսիվ գործողությունների» մեջ իրեն ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «Ռուսաստանի ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կողմից ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։