00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանի դեմ կիրառվող ցանկացած պատժամիջոց բացասաբար կազդի ՀՀ–ի վրա. ՀՀ ԿԲ խորհրդի անդամ

© Sputnik / Andranik GhazaryanПроезжающее мимо здания Центрального Банка Армении такси
Проезжающее мимо здания Центрального Банка Армении такси - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորները հայտարարել են, որ հունվարի 19–ին պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել` Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսաստանի դեմ կիրառվող ցանկացած տնտեսական պատժամիջոց բացասական ազդեցություն է ունենալու ՀՀ–ի համար։ Այսօր Աժ–ում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ–ի կողմից ՌԴ–ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառումը, մասնավորապես` միջազգային S.W.I.F.T. համակարգից ՌԴ–ի բանկային համակարգն անջատելու` այս պահին ակտիվորեն քննարկվող հարցը։

«Իհարկե, ՌԴ–ի ցանկացած տնտեսական շոկ որպես ՀՀ հիմնական տնտեսական գործընկեր` մենք պրոեկտում ենք ՀՀ տնտեսության վրա։ 2014թ–ի մեծ առևտրային շոկը ՀՀ–ի վրա մեծ ազդեցություն ունեցավ, երբ աշխարհի մնացած մասում ճգնաժամ չկար, բայց կոնկրետ ռուսական ճգնաժամը մեզ վրա էլ ազդեց։ Ռուսական ընկերությունների` S.W.I.F.T.–ի հետ կապված սահմանափակումները շատ մեծ էական փոփոխությունների կհանգեցնեն տարածաշրջանում»,– ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով S.W.I.F.T. համակարգից Հայաստանի կախվածությանը` ԿԲ խորհրդի անդամը նշեց, որ աշխարհում կա չգրված օրենք, որով ամեն ինչ արվում է, որ միջազգային նույն կառույցում, տվյալ դեպքում` ԵԱՏՄ կազմում գտնվող մնացած երկրները հնարավորինս քիչ տուժեն անդամ մեկ այլ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցից։
S.W.I.F.T. համակարգն ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց միջազգային փոխանցումների կատարման արագություն, անվտանգություն և որակի համապատասխանություն ներկայում գործող միջազգային բանկային ստանդարտներին:
ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորները հայտարարել են, որ հունվարի 19–ին պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել` Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2022
ՌԴ–ի դեմ ԱՄՆ–ի նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել հարաբերությունների խզման. Պեսկով
«Չորեքշաբթի օրը դեմոկրատ սենատորները կներկայացնեն պատժամիջոցների նոր փաթեթը, եթե Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր) Պուտինը ներխուժի Ուկրաինա»,- գրել էր ամերիկյան մամուլը` հղում անելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին։
Ըստ նախագծի հեղինակների` նոր պատժամիջոցները կարող են ազդել ռուսաստանյան բանկերի ու բանկային համակարգի, մասնավորապես` S.W.I.F.T. համակարգի վրա։
Նշենք, որ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանն այսօր Աժ–ում պատասխանում է պատգամավորների հարցերին` որպես ՀՀ ԿԲ փոխնախագահի թեկնածու։
Նրան այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Խաչատրյանն ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, ապա սովորել կառավարման ակադեմիայում, Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում, Հարվարդի բիզնես դպրոցի կոնֆլիկտների կառավարման խմբում։
Խաչատրյանը ստացել է ֆինանսական վերլուծաբանի որակավորում։ Աշխատել է ԿԲ–ում, 2020թ–ի հուլիսից ԿԲ խորհրդի անդամ է։ Անկուսակցական է, ամուսնացած, երկու երեխաների հայր է։
Լրահոս
0