https://arm.sputniknews.ru/20220118/rdi-ev-germaniaji-ag-nakhararnery-qnnarkel-en-rt-dei-het-kapvats-khndirnery-37674556.html
ՌԴ–ի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են RT DE–ի հետ կապված խնդիրները
ՌԴ–ի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են RT DE–ի հետ կապված խնդիրները
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովը համոզված է, որ Գերմանիայում ռուսական լրատվամիջոցները և Ռուսաստանում գերմանական լրատվամիջոցները պետք է աշխատեն հավասար պայմաններում: 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T17:10+0400
2022-01-18T17:10+0400
2022-01-18T17:10+0400
գերմանիա
սերգեյ լավրով
rt–ի հեռուստաալիքներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35983265_0:0:3163:1779_1920x0_80_0_0_e8fe5270909f67f5b6d141c456c0b325.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Անալենա Բերբոքը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ անդրադարձել են այն խնդիրներին, որոնց պարբերաբար բախվում է RT DE հեռուստաալիքը: Տեղեկությունը հայտնում է RT-ն։«Շոշափվել են այն խնդիրները, որոնց Գերմանիայում բախվում է RT DE հեռուստաալիքը և այդ կապակցությամբ նախանշվել են մեր ակնկալիքները», – ասել է Լավրովը Բերբոքի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Գերմանիայում ռուսական լրատվամիջոցները և Ռուսաստանում գերմանական լրատվամիջոցները պետք է աշխատեն հավասար, ոչ խտրական պայմաններում:Բերբոքն իր հերթին նշել է, որ Գերմանիայում RT DE հեռուստաալիքը ժողովրդականություն է վայելում:«RT DE–ն աշխատում է Գերմանիայում, համացանցով է հեռարձակվում, մեծությամբ չորրորդն է սոցիալական լրատվամիջոցների շրջանում» ,- ասել է նախարարը:Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կապ չունի հեռուստաալիքի խնդիրների հետ։«Լրագրողների համար միշտ հասանելի են կառավարության մամուլի ասուլիսները, RT-ն այնտեղ միշտ ներկայացված է։ Այն, որ առկա է պետական միջամտություն, պարզապես սուտ է։ YouTube–ը ոչ հավաստի տեղեկատվության մասին որոշում է կայացրել, քանի որ հեռարձակման կանոնների խախտում է եղել, բայց Գերմանիայի կառավարության հետ դա ոչ մի կապ չունի»,- հավաստիացրել է նա:Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ գերմանական MABB մեդիակարգավորիչը ստիպել է Eutelsat 9 В արբանյակային կապի եվրոպական օպերատորին հանել իր հարթակից RT DE-ն, որը հեռարձակվում է Մոսկվայից:Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Գերմանիան ամեն ինչ անում է, որպեսզի RT-ի արբանյակային հեռարձակումն անհնար լինի ԳԴՀ-ում։
https://arm.sputniknews.ru/20211228/rt-de-i-hamar-herardzakman-licenzian-serbiajum-orinakan-kerpvov-e-trvel-kargavvorich-36963073.html
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35983265_157:0:2886:2047_1920x0_80_0_0_f68cb7fd6d7bff436cb0af5d96997dc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, սերգեյ լավրով, rt–ի հեռուստաալիքներ
գերմանիա, սերգեյ լավրով, rt–ի հեռուստաալիքներ
ՌԴ–ի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են RT DE–ի հետ կապված խնդիրները
Սերգեյ Լավրովը համոզված է, որ Գերմանիայում ռուսական լրատվամիջոցները և Ռուսաստանում գերմանական լրատվամիջոցները պետք է աշխատեն հավասար պայմաններում:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Անալենա Բերբոքը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ անդրադարձել են այն խնդիրներին, որոնց պարբերաբար բախվում է
RT DE հեռուստաալիքը: Տեղեկությունը հայտնում է
RT-ն։
«Շոշափվել են այն խնդիրները, որոնց Գերմանիայում բախվում է RT DE հեռուստաալիքը և այդ կապակցությամբ նախանշվել են մեր ակնկալիքները», – ասել է Լավրովը Բերբոքի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Գերմանիայում ռուսական լրատվամիջոցները և Ռուսաստանում գերմանական լրատվամիջոցները պետք է աշխատեն հավասար, ոչ խտրական պայմաններում:
Բերբոքն իր հերթին նշել է, որ Գերմանիայում RT DE հեռուստաալիքը ժողովրդականություն է վայելում:
28 դեկտեմբերի 2021, 16:38
«RT DE–ն աշխատում է Գերմանիայում, համացանցով է հեռարձակվում, մեծությամբ չորրորդն է սոցիալական լրատվամիջոցների շրջանում» ,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կապ չունի հեռուստաալիքի խնդիրների հետ։
«Լրագրողների համար միշտ հասանելի են կառավարության մամուլի ասուլիսները, RT-ն այնտեղ միշտ ներկայացված է։ Այն, որ առկա է պետական միջամտություն, պարզապես սուտ է։ YouTube–ը ոչ հավաստի տեղեկատվության մասին որոշում է կայացրել, քանի որ հեռարձակման կանոնների խախտում է եղել, բայց Գերմանիայի կառավարության հետ դա ոչ մի կապ չունի»,- հավաստիացրել է նա:
Դեկտեմբերի 22-ին
հայտնի դարձավ, որ գերմանական MABB մեդիակարգավորիչը ստիպել է Eutelsat 9 В արբանյակային կապի եվրոպական օպերատորին հանել իր հարթակից RT DE-ն, որը հեռարձակվում է Մոսկվայից:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Գերմանիան ամեն ինչ անում է, որպեսզի RT-ի արբանյակային հեռարձակումն անհնար լինի ԳԴՀ-ում։