https://arm.sputniknews.ru/20220118/partadir-apahvovagrutjuny-bzhshkakan-tsarajutjunneri-tsakhsery-ktsatski-99-vov-37671084.html
Պարտադիր ապահովագրությունը բժշկական ծառայությունների ծախսերը կծածկի 99%-ով
Պարտադիր ապահովագրությունը բժշկական ծառայությունների ծախսերը կծածկի 99%-ով
Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով ՝ Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը կներդրվի 2023 թվականին։ 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T16:07+0400
2022-01-18T16:07+0400
2022-01-18T16:13+0400
հհ առողջապահության նախարարություն
բժիշկ
ապահովագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1912/45/19124577_0:0:1601:901_1920x0_80_0_0_0eb4059d7a4c52f2dc8ce1f44f405e71.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը նախատեսում է ծածկել ամբուլատոր և կլինիկական ծառայությունների ծախսերի 99%-ը, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց որոշակի դեղամիջոցներ տրամադրել։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից. ՄԻՊ–ը` պետպատվերի սպառման մասինՆախնական տվյալներով ՝ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը կգործարկվի 2023 թվականին։ Համապատասխան նախագիծը ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարություններին և սոցաշխատողներին։ Հաջորդ փուլում նախագիծը կքննարկվի կառավարությունում, հաստատվելուց հետո օրինագծի տեսքով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Դա է պատճառը, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կարող է ձգձգվել։Փորձը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի դիմում բժշկական օգնության, քանի որ ի վիճակի չէ հոգալ բոլոր ծախսերը ։«Ապահովագրությունը ծածկելու է բժշկական ծառայությունների ծախսերի 99 տոկոսը, այդ թվում ՝ վիրահատություններ, ատամնաբուժական միջամտություններ», - ասել է Նանուշյանը։Ապահովագրությունը չի ծածկելու, օրինակ, պլաստիկ վիրահատությունների ծախսերը, եթե չկա բժշկական ցուցում, կամ ատամների իմպլանտացիան։ Ներկայիս փաթեթը ներառում է սրտի վիրահատություններ և քիմիաթերապիա, իսկ օրգանների փոխպատվաստման դեպքում պետությունը կարող է ծածկել ընդհանուր ծախսերի միայն 30%-ը։Պարտադիր ապահովագրության ներդրումը նախատեսում է ամսական վճար ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի կողմից աշխատավարձի մոտ 3 տոկոսի չափով: Նշված շեմը քննարկումների ընթացքում կարող է փոփոխվել։Բացի այդ, փաթեթը նախատեսում է որոշակի դեղորայքի տրամադրում քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց։ Ռուսական հիվանդանոցներին և ոչ միայն. Երևանում բժշկական պարագաների արտադրություն է բացվելԻր հերթին, փորձագետ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանն ընդգծել է, որ Հայաստանում 2002 թվականից բժշկական մասնավոր ապահովագրություն է կիրառվում, սակայն դրանում ընդգրկված է աշխատող բնակչության միայն 20 տոկոսը:Նրա խոսքով`չնայած պետության ջանքերին, երկրի բնակչության շրջանում այդպես էլ չի հաջողվել խթանել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Գործընթացին ողջ բնակչությանը ներգրավելու համար բուժապահովագրությունը պետք է պարտադիր դառնա։Խարազյանը նշել է, որ ապահովագրական փաթեթում կներառվեն բոլոր այն ծառայությունները, որոնք այժմ հասանելի են պետպատվերի շրջանակներում, ինչպես նաև այն ծառայությունները, որոնցից առավել հաճախ են քաղաքացիներն օգտվում:Միջազգային փորձը ցույց է տվել, որ ապահովագրության ներդրումից հետո բժշկական կենտրոններ բնակչության դիմելիության պիկը սկսվում է 5-6 ամսից։ Նա չի բացառում, որ սկզբնապես կարող են հերթեր առաջանալ, եթե մարդը ցանկանում է կոնկրետ բժշկական կենտրոնում կամ կոնկրետ մասնագետի մոտ բուժզննում անցնել։Ինչ վերաբերում է գյուղաբնակներին, ապա հնարավոր է՝ պետությունը սուբսիդավորի նրանց ապահովագրության փաթեթը ՝ գործատուի բացակայության պատճառով։Հիշեցնենք, որ 2019 թվականին ներկայացվել էր առողջության ապահովագրության հայեցակարգ, ըստ որի քաղաքացիները պետք է վճարեին աշխատավարձի 4-6% չափով կանխավճար։
https://arm.sputniknews.ru/20211118/hajastanum-kgvortsi-arajin-kargi-arag-ardzaganqman-bzhshkakan-tim-35494600.html
https://arm.sputniknews.ru/20210717/erkusy-mekum-patetner-inchpes-zargacnel-bjshkakan-turizmy-vor-bolori-hamar-lav-lini-28325173.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1912/45/19124577_0:0:1423:1067_1920x0_80_0_0_06ae162578a5e0e18b321d71b396d270.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, բժիշկ, ապահովագրություն
հհ առողջապահության նախարարություն, բժիշկ, ապահովագրություն
Պարտադիր ապահովագրությունը բժշկական ծառայությունների ծախսերը կծածկի 99%-ով
16:07 18.01.2022 (Թարմացված է: 16:13 18.01.2022) Նախնական տվյալներով ՝ Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը կներդրվի 2023 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը նախատեսում է ծածկել ամբուլատոր և կլինիկական ծառայությունների ծախսերի 99%-ը, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց որոշակի դեղամիջոցներ տրամադրել։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Նախնական տվյալներով ՝ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը կգործարկվի 2023 թվականին։ Համապատասխան նախագիծը ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարություններին և սոցաշխատողներին։ Հաջորդ փուլում նախագիծը կքննարկվի կառավարությունում, հաստատվելուց հետո օրինագծի տեսքով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Դա է պատճառը, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կարող է ձգձգվել։
Փորձը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի դիմում բժշկական օգնության, քանի որ ի վիճակի չէ հոգալ բոլոր ծախսերը ։
«Ապահովագրությունը ծածկելու է բժշկական ծառայությունների ծախսերի 99 տոկոսը, այդ թվում ՝ վիրահատություններ, ատամնաբուժական միջամտություններ», - ասել է Նանուշյանը։
Ապահովագրությունը չի ծածկելու, օրինակ, պլաստիկ վիրահատությունների ծախսերը, եթե չկա բժշկական ցուցում, կամ ատամների իմպլանտացիան։ Ներկայիս փաթեթը ներառում է սրտի վիրահատություններ և քիմիաթերապիա, իսկ օրգանների փոխպատվաստման դեպքում պետությունը կարող է ծածկել ընդհանուր ծախսերի միայն 30%-ը։
Պարտադիր ապահովագրության ներդրումը նախատեսում է ամսական վճար ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի կողմից աշխատավարձի մոտ 3 տոկոսի չափով: Նշված շեմը քննարկումների ընթացքում կարող է փոփոխվել։
Բացի այդ, փաթեթը նախատեսում է որոշակի դեղորայքի տրամադրում քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց։
Իր հերթին, փորձագետ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանն ընդգծել է, որ Հայաստանում 2002 թվականից բժշկական մասնավոր ապահովագրություն է կիրառվում, սակայն դրանում ընդգրկված է աշխատող բնակչության միայն 20 տոկոսը:
Նրա խոսքով`չնայած պետության ջանքերին, երկրի բնակչության շրջանում այդպես էլ չի հաջողվել խթանել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Գործընթացին ողջ բնակչությանը ներգրավելու համար բուժապահովագրությունը պետք է պարտադիր դառնա։
Խարազյանը նշել է, որ ապահովագրական փաթեթում կներառվեն բոլոր այն ծառայությունները, որոնք այժմ հասանելի են պետպատվերի շրջանակներում, ինչպես նաև այն ծառայությունները, որոնցից առավել հաճախ են քաղաքացիներն օգտվում:
Միջազգային փորձը ցույց է տվել, որ ապահովագրության ներդրումից հետո բժշկական կենտրոններ բնակչության դիմելիության պիկը սկսվում է 5-6 ամսից։ Նա չի բացառում, որ սկզբնապես կարող են հերթեր առաջանալ, եթե մարդը ցանկանում է կոնկրետ բժշկական կենտրոնում կամ կոնկրետ մասնագետի մոտ բուժզննում անցնել։
Ինչ վերաբերում է գյուղաբնակներին, ապա հնարավոր է՝ պետությունը սուբսիդավորի նրանց ապահովագրության փաթեթը ՝ գործատուի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ 2019 թվականին ներկայացվել էր առողջության ապահովագրության հայեցակարգ, ըստ որի քաղաքացիները պետք է վճարեին աշխատավարձի 4-6% չափով կանխավճար։