https://arm.sputniknews.ru/20220118/khndir-e-drvel-nvazagujn-kensatvoshaky-hascnel-nvazagujn-sparvoghakan-zambjughin-beglarjan-37669047.html
Խնդիր է դրվել նվազագույն կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին. Բեգլարյան
Խնդիր է դրվել նվազագույն կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին. Բեգլարյան
Sputnik Արմենիա
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխումները, կարևորել Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի... 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T15:35+0400
2022-01-18T15:35+0400
2022-01-18T15:39+0400
արցախ
թոշակ
արտակ բեգլարյան
սպառողական զամբյուղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25426900_0:0:1600:901_1920x0_80_0_0_c2de2fbacce69e79767855499a8ad323.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակիչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունը մնում է իշխանության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին 2021–ի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։Նա նշեց, որ 2022 թվականին սոցիալական ծրագրերի համար նախատեսվում է բյուջեից հատկացնել 52,5 մլրդ դրամ, ինչը զգալիորեն տարբերվում է 2021 թվականին ցուցանիշներից։Հատկացված միջոցների արդյունքում մոտ 20 տոկոսով ավելացել են կենսաթոշակներն ու նպաստները։ 2022 թվականից նվազագույն կենսաթոշակ է սահմանվել 34 հազար 300 դրամը` 2021 թվականի` 26 հազար 500 դրամի փոխարեն, միջին կենսաթոշակն ավելացել է 9400 դրամով` 46.800 դրամից հասնելով 56.200 դրամի։Բեգլարյանը կարծում է, որ հիշյալ փոփոխություններն էական ազդեցություն կունենան քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Բայց դա բավարար չէ։ Այժմ իշխանությունները խնդիր են դրել նվազագույն կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին (2021-ին այն կազմել է 63 հազար դրամ):Պետնախարարը սոցիալական ոլորտում կարևորագույն ձեռքբերումներից է համարում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը։ Արդեն մի քանի տասնյակ սոցիալական աշխատողներ պատրաստվել են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում։ Վերապատրաստման դասընթացները կրում են շարունակական բնույթ։Բեգլարյանը կարևոր բաղադրիչ է համարում ներքին տեղահանվածների կարգավիճակի, ինչպես նաև նրանց հոգեբանական օգնություն տրամադրելու հարցը։ԱՀ պետնախարարը հավաստիացրեց, որ առաջիկայում այս ուղղությամբ աշխատանքներն ավելի մեծ թափ կստանան։
https://arm.sputniknews.ru/20210428/toshakaru-ajakcutyan-gumar-arcax-27341784.html
https://arm.sputniknews.ru/20220118/arcakhum-zvorakvoch-linelu-e-beglarjany-khvosec-pb-um-irakanacvvogh-pvopvokhutjunneri-masin-37666624.html
https://arm.sputniknews.ru/20220118/alievn-orecor-aveli-u-aveli-e-lktianum-hamanakhagahneri-lrutjan-hetevanqvov-ah-petnakharar-37667456.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25426900_64:0:1560:1122_1920x0_80_0_0_256c866ab7397de442ba5ef2cd24840c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, թոշակ, արտակ բեգլարյան, սպառողական զամբյուղ
արցախ, թոշակ, արտակ բեգլարյան, սպառողական զամբյուղ
Խնդիր է դրվել նվազագույն կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին. Բեգլարյան
15:35 18.01.2022 (Թարմացված է: 15:39 18.01.2022) Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխումները, կարևորել Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակիչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունը մնում է իշխանության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին 2021–ի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ 2022 թվականին սոցիալական ծրագրերի համար նախատեսվում է բյուջեից հատկացնել 52,5 մլրդ դրամ, ինչը զգալիորեն տարբերվում է 2021 թվականին ցուցանիշներից։
Հատկացված միջոցների արդյունքում մոտ 20 տոկոսով ավելացել են կենսաթոշակներն ու նպաստները։ 2022 թվականից նվազագույն կենսաթոշակ է սահմանվել 34 հազար 300 դրամը` 2021 թվականի` 26 հազար 500 դրամի փոխարեն, միջին կենսաթոշակն ավելացել է 9400 դրամով` 46.800 դրամից հասնելով 56.200 դրամի։
Բեգլարյանը կարծում է, որ հիշյալ փոփոխություններն էական ազդեցություն կունենան քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Բայց դա բավարար չէ։ Այժմ իշխանությունները խնդիր են դրել նվազագույն կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին (2021-ին այն կազմել է 63 հազար դրամ):
Պետնախարարը սոցիալական ոլորտում կարևորագույն ձեռքբերումներից է համարում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը։ Արդեն մի քանի տասնյակ սոցիալական աշխատողներ պատրաստվել են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում։ Վերապատրաստման դասընթացները կրում են շարունակական բնույթ։
«Սոցիալական աշխատողի հիմնական գործառույթը լինելու է խնդիրների վերհանումը, կարիքների գնահատումը և տարբեր նախագծերի միջոցով աջակցությունը, նաև նրանց ակտիվացումը։ Մեր խնդիրն է ոչ թե սոցիալական «ասեղից» կախվածության մեջ պահել քաղաքացիներին, այլ պետական աջակցությամբ, այդ թվում նաև սոցիալ-հոգեբանական խնդիրների մատուցման միջոցով, աջակցենք, որ իրենք իրենց խնդիրները կարողանան լուծել»,- նշեց Բեգլարյանը։
Բեգլարյանը կարևոր բաղադրիչ է համարում ներքին տեղահանվածների կարգավիճակի, ինչպես նաև նրանց հոգեբանական օգնություն տրամադրելու հարցը։
ԱՀ պետնախարարը հավաստիացրեց, որ առաջիկայում այս ուղղությամբ աշխատանքներն ավելի մեծ թափ կստանան։