00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենդանու սիրտ՝ մարդու մարմնում, կամ Օրուելի ականջը կանչի

© Sputnik / Александр Полегенько / Անցնել մեդիապահոցՍրտի վիրահատության ժամանակ
Սրտի վիրահատության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Սրտի վիրահատության ժամանակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ բրիտանացի գրող Ջորջ Օրուելի դեռ անցած դարի կեսերին լույս տեսած վեպում՝ «Անասնաֆերմայում», խոզերն ասում էին «Մա′րդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրե′ք ասպարեզից մարդուն, և մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան», դժվար էր պատկերացնել, որ ավելի քան 50 տարի անց հենց խոզերը կնպաստեն մարդու երկարակեցությանը։
Կենդանու սիրտ՝ մարդու մարմնում. այսուհետ սա արդեն իրականություն է
Անցած շաբաթ պատմության ընթացքում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվեց խոզի սիրտը։ Մասնագետներն անմիջապես հայտարարեցին՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, սա մի հսկայական քայլ կլինի, քանզի հնարավոր կլինի փրկել հազարավոր մարդկային կյանքեր։
Հիշենք պատմությունը. 1967 թվականին, երբ աննախադեպ լուր տարածվեց, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում վիրաբույժ Քրիստիան Բարնարդը առաջին անգամ իրականացրել է սրտի փոխպատվաստում մի մարդուց մյուսին, դա, իհարկե, սենսացիա էր։ Ու թեև նոր սրտով հիվանդն ապրեց ընդամենը 21 օր, հիմա արդեն փոխպատվաստումը դարձել է սովորական երևույթ, և նման մարդկանց 72 տոկոսն ապրում է առնվազն 5 տարի, ոմանք՝ շատ ավելի երկար։ Համապատասխանաբար անհամեմատ աճել է նաև այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են փոխպատվաստվել։ Իսկ դրա հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Սա է գլխավոր պրոբլեմը։
Աբրահամ Ռուսոն ԱՄՆ-ում է․ նա բարդ վիրահատության դիմելու որոշում է կայացրել
Տեսեք՝ միայն Միացյալ Նահանգներում սրտի փոխպատվաստման համար հերթագրված է ավելի քան 100 հազար մարդ, բայց հերթը այնքան էլ արագ չի շարժվում, ինչի հետևանքով ամեն օր 17 մարդ մահանում է։ Ա′յ, հենց սա է պատճառը, որ մասնագետները հսկայական հույսեր են կապում խոզի սրտի պատվաստման հետ։ Ինչո′ւ հենց խոզի։ Երեք պատճառ կա։ Նախ, խոզի սիրտը շատ է նման մարդու սրտին։ Երկրորդ, խոզերին կարելի է գենետիկորեն մոդիֆիկացնել՝ ստանալով այնպիսի սիրտ, որպիսին մարդկային օրգանիզմը չի վանի։ Եվ վերջապես, խոզերին շատ հեշտ կարելի է բուծել առանց լրացուցիչ ծախսերի, քանզի այդ կենդանուն արդեն դարերով պահում են տնային պայմաններում կամ ֆերմաներում։
Իհարկե, մասնագետները նաև երեք պրոբլեմ են նշում՝ կապված խոզի սրտի փոխպատվաստման հետ։ Առաջինը զուտ մարդկային է՝ արդյոք ես իրավունք ունե՞մ հիվանդին առաջարկելու խոզի սիրտ, եթե գոնե առայժմ բոլորովին վստահ չեմ, թե դա ինչով է ավարտվելու։ Սակայն Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջուլիան Սավուլեսկուն իրավացիորեն փաստում է. «Դուք երբեք չեք կարող կանխատեսել՝ արդյոք մարդը ողջ կմնա՞ փոխպատվաստումից հետո։ Բայց, կարծում եմ, որ եթե մարդը լիովին տեղեկացված է բոլոր տեսակի ռիսկերի մասին և համաձայնում է վիրահատության, ինքը դրանով իսկ պատասխանատվություն է ստանձնում սեփական կյանքի համար»։
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է
Երկրորդ լուրջ պրոբլեմն առնչվում է կրոնական համոզմունքներին։ Գաղտնիք չէ, որ, օրինակ, հուդայականության և մահմեդականության միլիոնավոր հետևորդներ սահմանափակումներ ունեն կոնկրետ այդ ընտանի կենդանու հետ կապված։ Սակայն տեսեք, թե ԲիԲիՍի-ին ինչ է ասել Լոնդոնում բնակվող ռաբի Մոշե Ֆրիդմանը. «Այո′, մեր կրոնն արգելում է հուդայականներին խոզի միս օգտագործել որպես սնունդ, բայց քանի որ հուդայական օրենքի գլխավոր խնդիրը մարդկային կյանքի պահպանումն է, մենք իրավունք չունենք հրաժարվելու որևէ կենդանու օրգանից, եթե դա նպաստում է այն բանին, որ կյանքը ավելի երկար և ավելի որակյալ լինի ապագայում», -ասում է Ֆրիդմանը և, ի դեպ, ճիշտ նույն դիրքորոշումն են արտահայտում մահմեդականության գաղափարախոսները։
Եվ երրորդ առարկությունը՝ կենդանիների օրգանների օգտագործումը անբարոյական և անընդունելի է, պնդում են կենդանիների իրավունքների պաշտպանները։ Այսինքն, մարդիկ հատուկ պահում են, այսպես ասենք, դոնոր խոզերին միայն մի նպատակով՝ որպեսզի գենետիկորեն մոդիֆիկացնեն ու վերջում էլ մորթեն ու օգտվեն նրանց օրգաններից՝ սեփական կյանքը երկարացնելու համար։
Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել
Զարմացած ընդդիմախոսները հակադարձում են՝ բայց, կներեք, էստեղ ի՞նչ նոր բան կա։ Մարդիկ անհիշելի ժամանակներից ընտանի կենդանիներին աճեցնում են մորթելու և նրանց մսից օգտվելու համար։ Բա հո իշխանություն չե՞նք տա կենդանիներին, որպեսզի նրանք ճիշտ մեզ՝ մարդկանց նման, նախ գայթակղիչ կարգախոսներով հեղափոխություններ իրականացնեն, վերջում էլ բռնապետական կարգեր հաստատեն։ Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» կարդացեք։
Լրահոս
0