00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանն ամեն կերպ փորձելու է սահմանափակել թուրքական նկրտումները. Ոսկանյան

Ոսկանյան. Հայ–թուրքական երկխոսության նկատմամբ Իրանի դրական արձագանքն իրավիճակային է
Բաժանորդագրվել
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պաշտոնական Թեհրանի արձագանքին, որն առնչվում է հայ–թուրքական երկխոսությանը։
Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում և հատկապես Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացումը չի բխում Իրանի շահերից, հետևաբար հայ–թուրքական երկխոսության նկատմամբ դրական արձագանքները պետք է դիտարկել որպես իրավիճակային, որովհետև որևէ գերտերություն դիվանագիտական մակարդակում ուղղակի չի հայտարարի, թե այդ գործընթացը դրական չէ կամ ողջունելի չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այդուհանդերձ դեռ շատ վաղ է խոսել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ու թեև տարածաշրջանային և արտատարածաշրջանային գրեթե բոլոր ուժերը ցուցաբերեցին դրական վերաբերմունք, սակայն նման մոտեցում շատ դեպքերում պետք է ակնկալել միայն դիվանագիտական մակարդակում։ Այլ խնդիր է, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Իրանը «ռեալ–պոլիտիկի» դաշտում, իսկ այդ տիրույթում իրանցիներն իրենց բոլոր հնարավորություններով, այդ թվում Հայաստանի հետ հարաբերություններն օգտագործելով, փորձելու են սահմանափակել թուրքական ազդեցությունը»,– ասաց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` կա ևս մեկ կարևոր ուղղություն, իրանական կողմն իր գործիքակազմի զգալի մասի կիրառմամբ փորձում է պոկել Ադրբեջանը Թուրքիայից և նրանց միասնական ռազմաքաղաքական տարածքը բաժանել երկու հատվածի, ուստի այդ համատեքստում Իրանը դիտարկում է նաև այնպիսի հնարավորություն, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է որոշակի խանդ առաջացնել Ադրբեջանի ներսում, ինչը կստիպի այդ երկրին որոշակիորեն ճշգրտել իր հարաբերությունները Թուրքիայի հետ` բացելով Իրանի համար մանևրելու տիրույթ։
«Իրանական կողմի հայտարարությունը նաև որոշ չափով ուղերձ է` ուղղված Ռուսաստանին, երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ, որովհետև շատ խնդիրներում իրանական և ռուսական շահերը համընկնում են, և եթե ռուսական կողմի միջնորդական առաքելությունն է նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ապա իրանցիները բնականաբար ուզում են Ռուսաստանի հետ գտնվել նույն ուղեծրում»,– նշեց իրանագետը։
ՌԴ–ի և Իրանի ԱԳ նախարարները զրուցել են Պուտին-Ռայիսի հանդիպումից առաջ
Ոսկանյանի կարծիքով` թեև Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին հայ–թուրքական երկխոսությունը, բայց աչալրջորեն կվերահսկեն գործընթացը, որպեսզի Թուրքիան բանակցություններում կարմիր գծերը չանցնի։ Ըստ նրա` Հայաստանն ու Թուրքիան այժմ տարբեր քաշային կատեգորիաներում են, ուստի մեր երկիրը դաշնակիցների ու աջակիցների կարիք ունի տվյալ գործընթացում։ Պատահական չէ, որ Ռուսաստանը ստանձնել է դաշնակցի գործառույթը, իսկ Իրանը դրսևորում է բարեկամ պետության կեցվածք, հետևաբար երկուսի հետ հայկական կողմի ճիշտ աշխատանքը կարող է առաջ մղել մեր շահերը հայ–թուրքական գործընթացում, որի ապագան, ըստ իրանագետի, դեռ բավականին մշուշոտ է։
Ոսկանյանի համոզմամբ` թուրքական կողմը փորձելու է Հայաստանի հետ մեն–մենակ մնալ և հնարավորինս շատ օգուտներ կորզել բանակցություններից, հետևաբար Ռուսաստանի և Իրանի թեկուզ ոչ ուղղակի ներկայությունը կարող է զսպող հանգամանք լինել` սահմանափակելով թուրքական նկրտումները։
Հիշեցնենք` Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հունվարի 17-ին հայտարարել է, որ Իրանը ողջունում է իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Ըստ նրա` տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից, հետևաբար պետք է օգնել դրական մոտեցումներ ու տեսակետներ ձևավորել։
Լրահոս
0