https://arm.sputniknews.ru/20220118/hajastan-khmbakcutjunn-arajarkum-e-veracnel-varvordneri-tuganajin-balajin-hamakargy-37680463.html
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել վարորդների տուգանային բալային համակարգը
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել վարորդների տուգանային բալային համակարգը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնել են, որ 170 000-ից ավելի դեպքերում բալերի նվազեցման սկզբունքը կիրառվել է։ 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T18:54+0400
2022-01-18T18:54+0400
2022-01-18T18:58+0400
տուգանք
աժ (ազգային ժողով)
վարորդ
նախագիծ
արամ վարդևանյան
վարորդական իրավունք
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/1074/04/10740432_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca2283ae6c5e31346506f1ebd437040b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՃԵԿ խախտումների տուգանային միավորների` բալային համակարգի վերացման մասին նախագիծ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը։«Նախագծով առաջարկում ենք, որ այդ բալային համակարգը վերացվի, քանի որ այդ բալային համակարգը, ըստ վիճակագրական տվյալների, 170 000-ից ավելի դեպքերում կիրառվել է: Սա ուղղակի աբսուրդ է»,-ասաց Վարդևանյանը:Միաժամանակ «Հայաստան» խմբակցությունը Ճանապարհային ոստիկանությունից հետաքրքրվել է` արդյո՞ք բալային համակարգի ներդրումը նպաստել է ՃՏՊ-ների վիճակագրության նվազմանը։Այդուհանդերձ, իշխանությունը «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին բացասական եզրակացություն է տվել։ Չնայած դրան, Վարդևանյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը հույս ունի, որ այն կներառվի խորհրդարանական նիստերի օրակարգում ու քննարկման առարկա կդառնա:«Բալային համակարգը կմնա թղթի վրա». «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահն ասել է` ինչուՀիշեցնենք` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանային համակարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից։ Վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքը` վեց ամսով։ Իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից կախված` վարորդի բալերից հանվում է 0․5–ից մինչև 4 տուգանային միավոր։Վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին նման խախտումներ կատարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:Ընդ որում, յուրաքանչյուր տարի վարորդին դարձյալ հատկացվում է 9 բալ։Չենք կարող եվրոպական երկրներից վերցնել միայն մուրճը. բալային համակարգը Հայաստանին չի օգնի
https://arm.sputniknews.ru/20210119/balayin-hamakargy-kmna-txti-vra-tigran-qeyan-26142287.html
https://arm.sputniknews.ru/20211101/marzerum-tshtpneri-zvoheri-tivn-avelacel-e-erevanum-nvazel-balajin-hamakargn-ashkhatum-e-34871543.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1074/04/10740432_174:0:1558:1038_1920x0_80_0_0_104dc0c4f5f93963f33fd4af70b52080.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տուգանք, աժ (ազգային ժողով), վարորդ, նախագիծ, արամ վարդևանյան, վարորդական իրավունք, «հայաստան» դաշինք
տուգանք, աժ (ազգային ժողով), վարորդ, նախագիծ, արամ վարդևանյան, վարորդական իրավունք, «հայաստան» դաշինք
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել վարորդների տուգանային բալային համակարգը
18:54 18.01.2022 (Թարմացված է: 18:58 18.01.2022) Ընդդիմադիր պատգամավորի հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնել են, որ 170 000-ից ավելի դեպքերում բալերի նվազեցման սկզբունքը կիրառվել է։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՃԵԿ խախտումների տուգանային միավորների` բալային համակարգի վերացման մասին նախագիծ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Նախագծով առաջարկում ենք, որ այդ բալային համակարգը վերացվի, քանի որ այդ բալային համակարգը, ըստ վիճակագրական տվյալների, 170 000-ից ավելի դեպքերում կիրառվել է: Սա ուղղակի աբսուրդ է»,-ասաց Վարդևանյանը:
Միաժամանակ «Հայաստան» խմբակցությունը Ճանապարհային ոստիկանությունից հետաքրքրվել է` արդյո՞ք բալային համակարգի ներդրումը նպաստել է ՃՏՊ-ների վիճակագրության նվազմանը։
«Հատկապես մահվան ելքով վթարները պակասե՞լ են բալային համակարգի ներդրմամբ։ Պարզվեց` ոչ»,– ասաց Վարդևանյանը:
Այդուհանդերձ, իշխանությունը «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին բացասական եզրակացություն է տվել։ Չնայած դրան, Վարդևանյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը հույս ունի, որ այն կներառվի խորհրդարանական նիստերի օրակարգում ու քննարկման առարկա կդառնա:
Հիշեցնենք` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանային համակարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից։ Վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքը` վեց ամսով։ Իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից կախված` վարորդի բալերից հանվում է 0․5–ից մինչև 4 տուգանային միավոր։
Վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին նման խախտումներ կատարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:
Ընդ որում, յուրաքանչյուր տարի վարորդին դարձյալ հատկացվում է 9 բալ։