00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես չեմ սուբյեկտը». Ռուբինյանը Թուրքիայի հետ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Ռուբեն Ռուբինյան
Բաժանորդագրվել
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմության բարձրացրած հարցադրումներին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչի հետ աշխատում է նախարարության աշխատակիցներից ու դիվանագետներից կազմված աշխատանքային խումբ։ Այսօր ԱԺ–ում, ի պատասխան ընդդիմության հնչեցրած հարցերի, հայտարարեց Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նաև ասաց, որ մինչ Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպման մեկնելը խորհրդակցել է նախկինում այդ երկրի հետ բանակցած մասնագետների հետ։

«Այո, իհարկե խորհրդակցել եմ ու շարունակելու եմ խորհրդակցել։ Անուններ չեմ տա, որովհետև թույլտվություն չեմ վերցրել անուններ տալու։ Բայց հավատացեք, որ խորհրդակցել եմ ու շարունակելու եմ խորհրդակցել»,– նշեց Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը նաև հայտարարեց, որ ինքը որևէ փաստաթուղթ ինքնուրույն ստորագրելու կամ որոշում կայացնելու իրավունք չունի։
«Կարո՞ղ եմ ասել` այսպես է ու վերջ։ Իհարկե, ոչ, որովհետև ես ներկայացուցիչն եմ, նշանակում է` ես չեմ այն սուբյեկտը, որը կայացնում է որոշումը։ Սուբյեկտը կառավարությունն է, և, ըստ իրավիճակի, կառավարությունը որոշում կկայացնի, եթե այդպիսի կետի հասնենք»,– ասաց նա։
Հատուկ ներկայացուցիչը վստահեցրեց, որ բաց է հրապարակային ու ոչ հրապարակային ցանկացած քննարկման համար, ուստի ցավում է, որ հարցի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում։
Ռուբինյանին վարկաբեկելուց շահում է միայն Թուրքիան. Մարուքյան
Փոխարենը Ռուբինյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները սկսել սեփական դիրքորոշումը հայտնելուց։
«Մեր քաղաքական ուժը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների։ Ես կոչ եմ անում երկու ընդդիմադիր խմբակցություններին ևս դիրքորոշում արտահայտել հետևյալ հարցի շուրջ` արդյոք երկու ընդդիմադիր խմբակցությունները կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների։ Այո կամ ոչ։ Այս հարցի պատասխանը ստանալուց հետո ես առաջարկում եմ անցնել բովանդակային քննարկումների` ինչու այո կամ ինչու ոչ, եթե այո, ապա ինչպես։ Եվ այսպես շարունակ»,– ասաց Ռուբինյանը` հիշեցնելով, որ Թուրքիան ևս իր հայտարարության մեջ նշել է, որ պայմանավորվել է բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Իշխանությունն ուղղակի ստում է. Տիգրան Աբրահամյանը` հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Լրահոս
0