https://arm.sputniknews.ru/20220118/adrbejany-neghvel-e-fransiaji-artgvortsnakharari-kvosqeric--37694969.html
Ադրբեջանը «նեղվել է» Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքերից
Ադրբեջանը «նեղվել է» Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքերից
Sputnik Արմենիա
Դիվանագիտական վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելել է Արցախ։ 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T23:46+0400
2022-01-18T23:46+0400
2022-01-18T23:48+0400
արցախ
ադրբեջան
ֆրանսիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_29:0:991:541_1920x0_80_0_0_634f9dbea20ed8e77cfff8652bbeab1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը Ալիևի վերաբերյալ համարում է «դիվանագետին ոչ հարիր», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական վիճաբանությունը շարունակվում է։ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած միտքը, թե Վալերի Պեկրեսի վերաբերյալ Ալիևի բառերն «անընդունելի են», ադրբեջանական գերատեսչությունն արձագանքել է անմիջապես։Պատասխան հայտարարության մեջ Ադրբեջանը հայտարարել է, որ Լը Դրիանի կողմից այլ պետության ղեկավարի հայտարարության մեկնաբանությունը «անպատասխանատու ու անընդունելի ձևով հակասում է դիվանագիտական ավանդույթներին»։Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Ազգային ժողովում ասել է, որ «նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք անընդունելի են ըստ էության և ըստ ձևի։ Ես այդ մասին հայտնել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»։Հավելենք, որ դիվանագիտական վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցության կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը 2021-ի դեկտեմբերի 21-ին այցելել է Արցախ ։
https://arm.sputniknews.ru/20220117/sa-skandal-e-arcakh-ajceleluc-hetvo-pekresy-spasum-e-parizn-ardzaganqi-alievi-khvosqerin-37615384.html
ադրբեջան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_6760f4e03ae63d84bb756f69bda89ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, ֆրանսիա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
արցախ, ադրբեջան, ֆրանսիա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Ադրբեջանը «նեղվել է» Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքերից
23:46 18.01.2022 (Թարմացված է: 23:48 18.01.2022) Դիվանագիտական վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելել է Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը Ալիևի վերաբերյալ համարում է «դիվանագետին ոչ հարիր», տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական վիճաբանությունը շարունակվում է։ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած միտքը, թե Վալերի Պեկրեսի վերաբերյալ Ալիևի բառերն «անընդունելի են», ադրբեջանական գերատեսչությունն արձագանքել է անմիջապես։
Պատասխան հայտարարության մեջ Ադրբեջանը հայտարարել է, որ Լը Դրիանի կողմից այլ պետության ղեկավարի հայտարարության մեկնաբանությունը «անպատասխանատու ու անընդունելի ձևով հակասում է դիվանագիտական ավանդույթներին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Ազգային ժողովում ասել է, որ «նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք անընդունելի են ըստ էության և ըստ ձևի։ Ես այդ մասին հայտնել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»։
Հավելենք, որ դիվանագիտական վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցության կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը 2021-ի դեկտեմբերի 21-ին
այցելել է Արցախ ։