00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ընդդիմությանը հետաքրքրում է ոչ թե երկրի վիճակը, այլ իշխանության գալու շանսերը. քաղաքագետ

«Հայ–թուրքական երկխոսության նուրբ հարցը դեռ շատ սուր դրսևորումներ է ունենալու ներքաղաքական կյանքում». Արմեն Բաղդասարյան
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խորհրդարանում առաջացած լարվածությանն ու ստեղծված իրավիճակի դրդապատճառներին։
Խորհրդարանում առաջացած լարվածությունը շատ ավելի կարևոր արտաքին քաղաքական խնդիրների արձագանքն է։ Խոսքն առաջին հերթին հայ–թուրքական երկխոսության մասին է, որի մեկնարկն արդեն տրվել է, և Հայաստանի համար այդ նուրբ հարցը շատ սուր դրսևորումներ է ունենալու ներքաղաքական կյանքում` սրելով իրավիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Առավել քան տարօրինակ է, որ պետական պաշտոնյան, որը Հայաստանի անունից պատրաստվում է երկխոսել հակառակորդ պետության`Թուրքիայի հետ, իր երկրի ներսում քաղաքական գործընկերների հետ չի կարողանում լեզու գտնել և դրսևորում է շատ ագրեսիվ պահվածք։ Որքան հայ–թուրքական, հայ–ադրբեջանական հարաբերությունների թեման զարգանա, այնքան այսպիսի սրացումների ականատեսն ենք լինելու»,– ասաց քաղաքագետը։

Политолог Армен Багдасарян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Արմեն Բաղդասարյան
Քաղաքագետ
Բաղդասարյանի կարծիքով`ընդդիմությունը հիմա անընդհատ պետք է փորձի քարոզչական դաշտում աշխատել և սպասի, որ գործող իշխանությունն ավելի մեծ սխալներ թույլ տա, որպեսզի կարողանա այդ հանգամանքն օգտագործելով` ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել։
Ըստ նրա` խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքրում է ոչ այնքան Հայաստանի վիճակը, որքան իշխանության գալու շանսերը։
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
«Կարող եմ ասել ու անել բաներ ձեզ հետ». Ռուբեն Ռուբինյանը` Ագնեսա Խամոյանին
«Իշխանական պատգամավորներն իրենց հերթին շատ ագրեսիվ պահվածք են դրսևորում, կարծես իրենք էլ հասկանում են, որ լավ բան չեն անում, լավ տեղ չեն տանում երկիրը, ուստի այդ մեղքի զգացողությունն էլ ստիպում է ավելի ագրեսիվ լինել, նախահարձակ լինել, որովհետև հասկանում են, թե ինչպիսի քննադատության և հայհոյանքների են ենթարկվելու։ Մյուս կողմից, ընդդիմության ակտիվությունը խորհրդարանում տեղի է ունենում միայն տեսախցիկների առջև, մինչդեռ խորհրդարանից դուրս ոչ մի լուրջ գործունեություն չի իրականացվում»,– ասաց քաղաքագետը։
Դրական մթնոլորտում. Անկարայի գնահատականը` Ռուբինյանի և Սերդարի հանդիպմանը
Բաղդասարյանի խոսքով` Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից որևէ մեկը լուծված չէ, խնդիրները խորանում են, հետևաբար նման պայմաններում չի կարող քաղաքական ճգնաժամը հաղթահարվել։
Նշենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ և Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր սպառնաց ընդդիմությանը մոռանալ համբերատարության մասին, եթե չդադարեն իրեն մեղադրել թուրքական ազդեցության գործակալ լինելու մեջ։
Сейран Оганян на заседании Парламента (26 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Հայաստանի խորհրդարանը չի քննարկելու Ադրբեջանի հետ սահմանի վերաբերյալ ընդդիմության նախագիծը
Այնուհետև նա դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին` պահանջելով, որ կարգի բերեն իրենց թիմի անդամներին։ Նա պնդեց, որ սա առաջին ու վերջին զգուշացումն է։
Ռուբինյանի նշանակումով 10։0 պարտվել ենք. թուրքագետը`հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում։
Լրահոս
0