https://arm.sputniknews.ru/20220117/varchapety-khorhrdakcutjan-e-anckacrel-qnnarkvel-en-ginu-artadrutjunn-u-artahanumy-37622128.html
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են գինու արտադրությունն ու արտահանումը
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են գինու արտադրությունն ու արտահանումը
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները։ 17.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-17T18:17+0400
2022-01-17T18:17+0400
2022-01-17T18:57+0400
հայաստան
գինի
խորհրդակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37621518_0:42:1600:942_1920x0_80_0_0_2f99f76c40a52eb463d3a74a5b6b239b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են հայկական գինու արտադրության, արտահանման և վաճառքի ծավալների խթանման հնարավորությունները և մեխանիզմները։Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի:Խորհրդակցությքան մասնակիցները գինեգործության զարգացման համատեքստում կարևորվել են գյուղատնտեսական մյուս բարեփոխումների և ծրագրերի հաջող իրականացումը՝ հողային ռեֆորմ, ինտենսիվ այգեգործություն և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև հայկական գինիների աշխարհագրական մակնշման ընթացքի մասին:Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունների, ծրագրերի փոխգործելիությունը և ինտեգրումը կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Նա հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հարթակում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել համատեղ անելիքները՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37621518_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5971da0a5b4671d082551f60505335c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գինի, խորհրդակցություն
հայաստան, գինի, խորհրդակցություն
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են գինու արտադրությունն ու արտահանումը
18:17 17.01.2022 (Թարմացված է: 18:57 17.01.2022) Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են հայկական գինու արտադրության, արտահանման և վաճառքի ծավալների խթանման հնարավորությունները և մեխանիզմները։
Ինչպես հայտնում է
կառավարության մամուլի ծառայությունը, խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի:
Խորհրդակցությքան մասնակիցները գինեգործության զարգացման համատեքստում կարևորվել են գյուղատնտեսական մյուս բարեփոխումների և ծրագրերի հաջող իրականացումը՝ հողային ռեֆորմ, ինտենսիվ այգեգործություն և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև հայկական գինիների աշխարհագրական մակնշման ընթացքի մասին:
Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունների, ծրագրերի փոխգործելիությունը և ինտեգրումը կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Նա հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հարթակում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել համատեղ անելիքները՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները: