https://arm.sputniknews.ru/20220117/irany-voghjunum-e-hajturqakanharaberutjunneri-kargavvormann-ughghvats-janqery-agn-37638053.html
Իրանը ողջունում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. ԱԳՆ
Իրանը ողջունում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը: 17.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-17T20:36+0400
2022-01-17T20:36+0400
2022-01-17T20:40+0400
հայաստան
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
հանդիպում
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35421564_0:0:1600:901_1920x0_80_0_0_65dfff13803ba772b32530ec50e1b5a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Թեհրանը ողջունում է հարևան երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Ինչպես հայտնում է իրանական ISNA գործակալությունը, այս հայտարարությունն արել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35421564_98:0:1562:1098_1920x0_80_0_0_b57a1208ed91d15aa00bb349eb9d404e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, հանդիպում, բանակցություն
հայաստան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, հանդիպում, բանակցություն
Իրանը ողջունում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. ԱԳՆ
20:36 17.01.2022 (Թարմացված է: 20:40 17.01.2022) Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Թեհրանը ողջունում է հարևան երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Ինչպես հայտնում է իրանական ISNA գործակալությունը, այս հայտարարությունն արել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Մեր տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից: Պետք է օգնենք դրական մոտեցումներ ու տեսակետներ ձևավորել»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։