00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկն ասել է՝ ինչպես է պետք վիտամիններ ընդունել

© Pixabay / PixabayՎիտամիններ
Վիտամիններ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
Վիտամիններ
Բաժանորդագրվել
Սննդաբան-նուտրիցոլոգ Եկատերինա Մատիսկինան ասել է նաև` վիտամին ընդունելուց ինչքան ժամանակ հետո կարելի է սուրճ խմել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Շատ մարդիկ առանց բժշկի նշանակման են վիտամիններ ընդունում։ Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում Նուտրիցոլոգների ասոցիացիայի անդամ, սննդաբան-նուտրիցոլոգ Եկատերինա Մատիսկինան ասել է՝ ինչով է դա վտանգավոր։
Նա նշել է, որ պոլիվիտամինային համալիրները հատուկ մշակված են՝ հաշվի առնելով դրանց բաղադրության մեջ մտնող բոլոր տարրերի համատեղելիությունը, դրանք կարելի է ընդունել սեփական նախաձեռնությամբ։

«Եթե ուզում եք ձմռանը բարելավել ձեր առողջությունը ավիտամինոզի տեսանկյունից, ապա կարելի է պոլիվիտամիններ ընդունել։ Դրանց մեջ բուժական դեղաչափեր չկան, այդ պատճառով առանց բժշկի նշանակման խմելը վտանգավոր չէ»,- կարծում է Մատիսկինան

Բայց նա զգուշացրել է, որ միայն մեկ վիտամին պարունակող դեղամիջոցներին պետք է ավելի զգուշությամբ վերաբերվել: Նման միջոցները կարող են հակացուցումներ ունենալ։ Բացի այդ, մեկ վիտամինի դեղաչափի սխալները կարող են անցանկալի հետևանքների հանգեցնել:
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչով է վտանգավոր տարածված վիտամինը
«Բժիշկը կնշանակի արյան հետազոտություն, որը ցույց կտա՝ արդյոք ձեզ անհրաժեշտ են այս կամ այն վիտամինները։ Սխալ դեղաչափերը կարող են օրգանիզմում ավելցուկային նյութեր առաջացնել ու կարող են վնասել ձեզ։ Օրինակ, հանգեցնել այնպիսի կողմնակի երևույթների, ինչպիսիք են ալերգիան, սրտխառնոցը կամ աղեստամոքսային տրակտի խանգարումը», - ասել է Մատիսկինան:
Նա նշում է, որ շատ վիտամիններ չի կարել համատեղել միմյանց հետ: Համապատասխան կրթության չունեցող մարդուն դժվար է հասկանալ այդ նյութերի համատեղելիության աղյուսակները: Նրա խոսքով՝ ավելի լավ է միանգամից երկու տարբեր մոնովիտամինային դեղամիջոց չընդունել։
Смузи из сельдерея с лимоном - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Հայտնի է` որ վիտամինն է պաշտպանում աթերոսկլերոզից
«Ամենահեշտ տարբերակն է՝ պարզապես բաժանել վիտամինները, այսինքն առավոտյան խմել ինչ-որ բան, ցերեկը՝ մեկ այլ բան, իսկ երեկոյան՝ մեկ ուրիշը», — բացատրել է Մատիսկինան:
Վիտամինները կարելի է ընդունել օրվա ցանկացած ժամին։ Բայց պետք է խմել միայն ջրով, այլ խմիչքներ չի կարելի օգտագործել։
«Ոչ մի հյութ, սուրճ, թեյ ու հատկապես՝ ալկոհոլ։ Եթե ձեռքի տակ ջուր չկա, ապա վիտամինները կարելի է ուղղակի կուլ տալ: Ինչ վերաբերում է ընդունման ժամին, օրինակ, D ու C վիտամիններին, ապա այստեղ ինչ-որ խիստ սահմանափակումներ չկան. կարելի է և՛ առավոտյան, և՛ երեկոյան, և՛ ուտելուց առաջ, և՛ հետո», - ասել է Մատիսկինան:
Այդուհանդերձ, սննդաբան-նուտրիցոլոգի խոսքով, սուրճն ավելի լավ է խմել վիտամիններ ընդունելուց 30-60 րոպե անց, ոչ շուտ։
Լրահոս
0