https://arm.sputniknews.ru/20220115/lukashenkvon-bacahajtel-e-ghazakhstanum-hapk-i-gvortsvoghutjan-nakhapatrastman-manramasnery-37562339.html
Լուկաշենկոն բացահայտել է Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողության նախապատրաստման մանրամասները
Լուկաշենկոն բացահայտել է Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողության նախապատրաստման մանրամասները
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահը բացահայտել է ՀԱՊԿ-ի վերջին գործողության նախապատրաստման որոշ մանրամասներ` ընդգծելով խաղաղապահների նշանակալի ներդրումը Ղազախստանում... 15.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-15T14:21+0400
2022-01-15T14:21+0400
2022-01-15T14:21+0400
հապկ-ի խաղաղապահները ղազախստանում
վլադիմիր պուտին
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ալեքսանդր լուկաշենկո
ղազախստան
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0f/37560924_0:0:1600:900_1920x0_80_0_0_0096b103c88b4c4f876465eb1ac52240.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունը մշակել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները՝ մեկ ժամվա ընթացքում, գրում է Sputnik Բելառուսը:Լուկաշենկոյի խոսքով՝ ամեն ինչ արվել է «արագ և վճռական` առանց վարանելու»:«ՀԱՊԿ-ի ընդունած միջոցառումները` խաղաղապահ ուժերի մուտքը, թույլ են տվել Ղազախստանը զերծ պահել իրավիճակի ամենաբացասական սցենարով զարգացումից, թույլ չեն տվել, որ բռնկվի հերթական գունավոր հեղափոխությունը», - ասել է Բելառուսի նախագահը:Նա նշել է նաև, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունը ազդանշան է դարձել նրանց համար, ովքեր թրերն են սրում Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտակայքում։«Ձեր գործողություններով` թեկուզ առանց կրակոցների, առանց հատուկ գործողությունների անցկացման, հենց միայն ձեր ներկայությամբ դուք այդ երկրում խաղաղությունն ու կարգուկանոն ապահովեցիք»,-նշել է Լուկաշենկոն։Ղազախստանում իրականացված գործողությունն առաջինն էր, երբ ՀԱՊԿ-ի խաղաղապահները գործի դրվեցին կազմակերպության անդամ պետությունում կայունություն և անվտանգություն ապահովելու համար:Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
https://arm.sputniknews.ru/20220115/hapk-i-rusastanci-khaghaghapahnerin-teghapvokhvogh-18-inqnatir-ghazakhstanic-ughevvorvel-e-rd-37560039.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0f/37560924_400:0:1600:900_1920x0_80_0_0_cce8e1d7f12d9d6123226844e1b609ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեքսանդր լուկաշենկո, ղազախստան, խաղաղապահ
վլադիմիր պուտին, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեքսանդր լուկաշենկո, ղազախստան, խաղաղապահ
Լուկաշենկոն բացահայտել է Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողության նախապատրաստման մանրամասները
Բելառուսի նախագահը բացահայտել է ՀԱՊԿ-ի վերջին գործողության նախապատրաստման որոշ մանրամասներ` ընդգծելով խաղաղապահների նշանակալի ներդրումը Ղազախստանում խաղաղության հաստատման գործում:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունը մշակել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները՝ մեկ ժամվա ընթացքում, գրում է Sputnik Բելառուսը:
«Այս ամբողջ գործողությունը, ընդհուպ մինչև դետալներ, մշակվել է երկու նախագահների՝ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների կողմից, մեկ ժամվա ընթացքում։ Ուրվագծվեց գաղափարը, ապա պաշտպանության նախարարությունները՝ Շոյգուի և Խրենինի ղեկավարությամբ, գլխավոր շտաբերում մանրամասնեցին երկու նախագահների մտադրությունները, և արդեն մի քանի ժամ անց առաջին ինքնաթիռները մեկնեցին Ղազախստան»,-հայտարարել է Բելառուսի առաջնորդը` ռազմական օդանավակայանում ելույթ ունենալով խաղաղապահների առաջ։
Լուկաշենկոյի խոսքով՝ ամեն ինչ արվել է «արագ և վճռական` առանց վարանելու»:
«ՀԱՊԿ-ի ընդունած միջոցառումները` խաղաղապահ ուժերի մուտքը, թույլ են տվել Ղազախստանը զերծ պահել իրավիճակի ամենաբացասական սցենարով զարգացումից, թույլ չեն տվել, որ բռնկվի հերթական գունավոր հեղափոխությունը», - ասել է Բելառուսի նախագահը:
Նա նշել է նաև, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունը ազդանշան է դարձել նրանց համար, ովքեր թրերն են սրում Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտակայքում։
«Ձեր գործողություններով` թեկուզ առանց կրակոցների, առանց հատուկ գործողությունների անցկացման, հենց միայն ձեր ներկայությամբ դուք այդ երկրում խաղաղությունն ու կարգուկանոն ապահովեցիք»,-նշել է Լուկաշենկոն։
Ղազախստանում իրականացված գործողությունն առաջինն էր, երբ ՀԱՊԿ-ի խաղաղապահները գործի դրվեցին կազմակերպության անդամ պետությունում կայունություն և անվտանգություն ապահովելու համար:
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը
ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար
դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից
սկսվել է հունվարի 13-ին: