00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում դրամական փոխանցումների ազգային համակարգ է ստեղծվում. ԿԲ փոխնախագահը փակագծեր բացեց

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСчетчик банкнот. Деньги
Счетчик банкнот. Деньги - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Բաժանորդագրվել
Միասնական վճարային համակարգը թույլ կտա գումարներն ավելի հեշտ ուղարկել և ստանալ առանց բանկային հաշվի բացման, այդ թվում` Հայաստանից դուրս։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի- Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի Կենտրոնական բանկը ստեղծում է դրամական փոխանցումների ազգային համակարգ, որը, ըստ նախատեսված ժամանակացույցի, կսկսի գործել եկող տարվա առաջին եռամսյակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։
Նոր համակարգը ստացել է «STAK Money Transfer» անվանումը։ Ստակ բառը դրամի հին հոմանիշներից մեկն է և, ի դեպ, մինչ օրս գործածվում է Նոր Նախիջևանի (Ռոստավի հայ համայնքի) բարբառում։

Համակարգի նպատակն է սպասարկել առանց բանկային հաշվի կատարվող փոխանցումներն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային հարթակում։ Հետագայում նախատեսված է ավելացնել նաև դեպի բանկային հաշիվ և էլեկտրոնային քսակ գումար փոխանցելու և այնտեղից ստանալու հնարավորությունները։

Իսկզբանե «Ստակը» նախագծվում է որպես «համակարգերի համակարգ», որտեղ կմտնեն ու կփոխանցվեն դրամական հոսքերը։ Արդյունքում` եթե, օրինակ, այսօր «իքս» համակարգով ուղարկած գումարը կարելի է ստանալ միայն այդ համակարգը սպասարկող բանկից, ապա STAK-ի միջոցով հնարավոր կլինի ցանկացած բանկում ստանալ ցանկացած համակարգով կատարված փոխանցում (համակարգին միացրած կլինեն Հայաստանի բոլոր բանկերը, «ԱրՔա» համակարգը և, ըստ ամենայնի, Հայաստանում աշխատող դրամական փոխանցումների համակարգերը)։ «Ստակը» նաև միացրած կլինի այլ երկրների համանման ազգային համակարգերին, օրինակ` Ռուսաստանի ԿԲ–ի «Система быстрых платежей» (СВП) համակարգին։
Всемирный банк - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը
«Մեր կողմից ստեղծվող համակարգը ևս ազգային է. պետությունը ստեղծում է վճարային միասնական միջավայր, որպեսզի դրանից կարողանա օգտվել մասնավորն ու քաղաքացին։ Հետագայում մենք կգնահատենք` արդյոք կա՞ անհրաժեշտություն նաև վերջնական սպառողի համար փոխանցումների առանձին համակարգ ստեղծելու», – նշում է Աբրահամյանը։
Այժմ համակարգը գտնվում է ակտիվ թեստավորման փուլում։
Լրահոս
0