00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջորդ քայլը պետք է լինի արաբական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում. Նունե Սարգսյան

© Photo : official site of the president of RAՆունե Սարգսյանը` Շարժայում
Նունե Սարգսյանը` Շարժայում - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Նունե Սարգսյանը` Շարժայում
Բաժանորդագրվել
«Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի պատվավոր հյուրն այս տարի Հայաստանն է. ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Շարժայի ժառանգության ինստիտուտ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պետք է աշխարհին ևս մեկ անգամ ցույց տանք, որ Հայաստանն այն գեղեցիկ երկիրն է, ուր արժե այցելել։ Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի և «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում Արմեն Սարգսյանը, նրա տիկինն ու հայկական պատվիրակության անդամներն այցելել են Շարժայի ժառանգության ինստիտուտ։ Որպես պատվավոր հյուր` Հայաստանն այս տարի մասնակցելու է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից անցկացվող փառատոնին՝ ներկայացնելով մեր մշակութային ժառանգությունը։
© Photo : official site of the president of RAՆունե Սարգսյանը` Շարժայում
Супруга президента Армена Саркисяна Нуне Саркисян посетила Институт наследия Шарджи и встратилась с директором института Абдулазизом ал-Мусалласос (15 января 2022). ОАЭ - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Նունե Սարգսյանը` Շարժայում
«Մենք մեծապես գնահատում ենք մեր բարեկամությունն ԱՄԷ-ի հետ և հույս ունենք, որ սա մեր երկրների միջև այլ մշակութային ծրագրի մեկնարկ կլինի։ Կարծում ենք` հաջորդ քայլը պետք է լինի արաբական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում»,–ասել է Նունե Սարգսյանը։
Նա Հայաստանի մասնակցությունը փառատոնին կարևորել է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից և նշել, որ կարող է խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան։
Աբդուլազիզ ալ-Մուսալլամն իր հերթին նշել է, որ հայերն ու արաբները պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, և իրենք վստահությամբ են վերաբերվում հատկապես հայկական մշակույթին, ավանդույթներին, ապրանքներին։
Հավելենք, որ փառատոնին հայկական տաղավարը ներկայանալու է Նունե Սարգսյանի հովանու ներքո։ «Շարժայի մշակութային ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ԱՄԷ է մեկնել հունվարի 14-ին։
Լրահոս
0