Բուքը չխանգարեց. հայտնի են ՀՀ դահուկավազքի առաջնության հաղթողների անունները. լուսանկարներ
Բուքը չխանգարեց. հայտնի են ՀՀ դահուկավազքի առաջնության հաղթողների անունները. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Դահուկավազքի առաջնությունում հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու գավաթներով։ Նրանց առաջիկայում սպասում են օլիմպիական խաղերն ու աշխարհի առաջնությունը։ 15.01.2022, Sputnik Արմենիա
Աշոցքում հունվարի 13-15-ը կայացավ ՀՀ դահուկավազքի առաջնությունը։ Այստեղ իրենց ուժերը փորձեցին մարզիկներ, որոնք առաջիկայում պատրաստվում են ներկայանալ օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը։Տղաների խմբում առաջատար Միքայել Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցման առաջին օրերին կարծել է` լավ մարզավիճակում չէ։ Սակայն այսօր, ըստ նրա, հասկացել է, որ պատճառը բուքն էր, որի պայմաններում էլ մարզիկները պայքարում էին։«Եղանակային պայմաններն անբարենպաստ էին, և չկարողացա ամբողջ ուժերս ներդնել»,–ասում է առաջատարը։Իսկ, ահա, աղջիկների խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնող Կատյա Գալստյանն էլ նշեց, որ գոհ է իր արդյունքից, քանի որ հավասարը չունեցավ։«Փայլուն արդյունք ունեցա։ Մնացած մասնակիցներին կհորդորեմ` լավ պարապեն, որ գերազանցեն ինձ։ Միջազգային մրցույթների համեմատ, այս մրցմանն ավելի հանգիստ էի»,–ասաց Կատյան։Նա, ի դեպ, պատրաստվում է օլիմպիական խաղերին` ասելով, որ ձգտելու է լավ ներկայանալ։Հավելենք, որ դահուկավազքի առաջնությունում հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու գավաթներով։Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցեցին ավելի քան 30 դահուկորդներ։
Դահուկավազքի առաջնությունում հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու գավաթներով։ Նրանց առաջիկայում սպասում են օլիմպիական խաղերն ու աշխարհի առաջնությունը։
Աշոցքում հունվարի 13-15-ը կայացավ ՀՀ դահուկավազքի առաջնությունը։ Այստեղ իրենց ուժերը փորձեցին մարզիկներ, որոնք առաջիկայում պատրաստվում են ներկայանալ օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը։
Տղաների խմբում առաջատար Միքայել Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցման առաջին օրերին կարծել է` լավ մարզավիճակում չէ։ Սակայն այսօր, ըստ նրա, հասկացել է, որ պատճառը բուքն էր, որի պայմաններում էլ մարզիկները պայքարում էին։
«Եղանակային պայմաններն անբարենպաստ էին, և չկարողացա ամբողջ ուժերս ներդնել»,–ասում է առաջատարը։
Միքայելը նշում է, որ չի սիրում խնդիրներ դնել իր առաջ, սակայն այս տարվա իր գերագույն նպատակը մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում լավագույնս ներկայանալն է։
Իսկ, ահա, աղջիկների խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնող Կատյա Գալստյանն էլ նշեց, որ գոհ է իր արդյունքից, քանի որ հավասարը չունեցավ։
«Փայլուն արդյունք ունեցա։ Մնացած մասնակիցներին կհորդորեմ` լավ պարապեն, որ գերազանցեն ինձ։ Միջազգային մրցույթների համեմատ, այս մրցմանն ավելի հանգիստ էի»,–ասաց Կատյան։
Նա, ի դեպ, պատրաստվում է օլիմպիական խաղերին` ասելով, որ ձգտելու է լավ ներկայանալ։
Հավելենք, որ դահուկավազքի առաջնությունում հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու գավաթներով։
Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցեցին ավելի քան 30 դահուկորդներ։