https://arm.sputniknews.ru/20220115/baqun-voghjunum-e-haj-turqakan-shpumneri-meknarky-37574668.html
Բաքուն ողջունում է հայ-թուրքական շփումների մեկնարկը
Բաքուն ողջունում է հայ-թուրքական շփումների մեկնարկը
Sputnik Արմենիա
Ադրբեջանում կարծում են, որ վստահության վերականգնման համար տարածաշրջանի երկրները պետք է ճանաչեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու... 15.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-15T20:53+0400
2022-01-15T20:53+0400
2022-01-15T20:57+0400
հայաստան
տարածաշրջան
թուրքիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/934/51/9345147_0:155:2000:1280_1920x0_80_0_0_37e34fa54520e217ef65118973c481b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով երկրների միջև շփումների մեկնարկը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:«Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության և կայունության ուղղությամբ։ Այդ նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական շփումների մեկնարկին, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև պայմանավորում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,-Խալաֆովի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։Նրա խոսքով` վստահության ամրապնդման համար պետք է երկրների միջև բացվեն հաղորդակցությունները, վերականգնվեն, կարգավորվեն կապերը։ Միանշանակ անհրաժեշտ է հրաժարվել թշնամական տրամադրություններից, թշնամական գաղափարախոսությունից։Դիվանագետը հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը:Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 14–ին Մոսկվայում կայացել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Ի՞նչ են պայմանավորվել Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչը
https://arm.sputniknews.ru/20220115/inch-nakhapajmanner-karvogh-e-unenal-rusastany-hajastanin-ev-turqiajin-hashtecnelu-harcum-37569280.html
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/934/51/9345147_293:0:2000:1280_1920x0_80_0_0_4065c7857607b58ccbeb1fa1f0246e1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տարածաշրջան , թուրքիա, ադրբեջան
հայաստան, տարածաշրջան , թուրքիա, ադրբեջան
Բաքուն ողջունում է հայ-թուրքական շփումների մեկնարկը
20:53 15.01.2022 (Թարմացված է: 20:57 15.01.2022) Ադրբեջանում կարծում են, որ վստահության վերականգնման համար տարածաշրջանի երկրները պետք է ճանաչեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով երկրների միջև շփումների մեկնարկը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
«Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության և կայունության ուղղությամբ։ Այդ նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական շփումների մեկնարկին, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև պայմանավորում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,-Խալաֆովի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով` վստահության ամրապնդման համար պետք է երկրների միջև բացվեն հաղորդակցությունները, վերականգնվեն, կարգավորվեն կապերը։ Միանշանակ անհրաժեշտ է հրաժարվել թշնամական տրամադրություններից, թշնամական գաղափարախոսությունից։
«Եթե Հայաստանն ուզում է դուրս գալ այսօրվա ծանր սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամից, ապա, բնականաբար, նա պետք է փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում, բարի մտադրություններ ցուցաբերի, գնա հարաբերությունների կարգավորման ճանապարհով, հրաժարվի թշնամանքից, շահի հարևան երկրների վստահությունը։ Վստահության վերականգնման համար երկրները պետք է ճանաչեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը»,-նշել է Խալաֆովը։
Դիվանագետը հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը:
Ինչպես արդեն
հայտնել էինք, հունվարի 14–ին Մոսկվայում կայացել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։