00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2022 թվականի նորաձևության թրենդները․ ինչո՞վ լրացնել զգեստապահարանը

© Sputnik / Asatur YesayantsЭмДжей Родригес в платье от Etro
ЭмДжей Родригес в платье от Etro - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Բաժանորդագրվել
Ուղեցույցը կազմվել է նորաձևության տների վերջին հավաքածուների և Instagram-ում նորաձևության ոլորտի հայտնիների օգտահաշիվների հիման վրա։
Նորաձևության այս սեզոնն ավելի գունավոր ու թեթև կլինի, քան երբևէ։ Ամենահայտնի բրենդների գարուն-ամառ հավաքածուներն աչքի են ընկնում վառ գույների և ամենատարբեր կտորների առատությամբ, որոնք համադրելով կարելի է ոճային կերպար ստանալ։

Վառ գույներ

Հագեցած երանգները, նեոնային և հյութեղ գունային համադրությունները 2022 թվականի գլխավոր թրենդներից են։ Այնպես որ վստահաբար կարելի է աչքի ընկնող որևէ զգեստ գնել։ Վառ մանուշակագույնը, նարնջագույնն ու վառ դեղինն այս տարի պոդիումների ֆավորիտն են։
Ոճաբանների կարծիքով՝ այս թրենդն արագ է տարածվում, քանի որ մարդիկ հոգնել են կորոնավիրուսից, նրանք շարժում ու էներեգիա են ուզում։

Փայլիկներ

Ընթացիկ սեզոնի հաջորդ պարտադիր և շողշողուն տարրը, որը սահուն անցում է կատարում դեպի հաջորդ սեզոն, փայլիկներն (պայետ) են։ Փայլիկներով նորաձև հագուստ առաջարկվում է ամենատարբեր ոճային և յուրահատուկ ֆասոններում։ Դրանցով զարդարումը կարող է կոմբինացված լինել, բացի այդ՝ նոր սեզոնում փայլփլուն հագուստն ավելի շատ գունային տարբերակներ է ստացել։
Խիստ արդիական են կարմիր և կանաչ փայլերով զգեստները, իսկ նուրբ վարդագույնն ու կապույտը հիանալի կսազեն երեկոյան տաբատ-կոմբինեզոնների և ամենօրյա կիսաշրջազգեստների համար։

Երկար տաբատներ

Ժամանակակից բազային զգեստապահարանը դժվար է պատկերացնել առանց ոճային տաբատի, որը կանայք ըստ արժանվույն են գնահատում։ Դրանք համադրելով` կարելի է ստանալ ոչ միայն գործնական, այլև սթրիթ-սթայլ կերպարներ։ Տարբեր գույնի և ձևվածքի լայն և երկար տաբատներն այս սեզոնի հիթն են։

Ցածր գոտի

Ցածր գոտիով տաբատների մասին արդեն մոռացել էինք, սակայն վերջին հավաքածուները ցույց են տալիս, որ 2000-ականների այդ սիլուետը կրկին արդիական է։ Ոճաբանները կարծում են, որ ցածր գոտին կդառնա 2022-ի գարուն-ամառ սեզոնի նորաձևության գլխավոր միտումներից մեկը։
Ի դեպ, գարուն-ամառ 2022 սեզոնի պոդիումները զարդարող դենիմի վերջին նորույթը լայն, պարկանման ջինսերն են՝ ուլտրա-ցածր գոտիով։

Քրոփ-թոփեր

Քրոփ-թոփերը գարուն-ամառ սեզոնի հաջորդ գլխավոր թրենդն են։ 90-ականներին խիստ սիրված և անցած տարի կրկին ի հայտ եկած քրոփ-թոփերը, բազմաթիվ հեղինակավոր պարբերականների կարծիքով, այս տարի «must-have» իր են դարձել։
Ժամանակակից քրոփ-թոփերը գռեհիկ չեն, դրանք ավելի էլեգանտ են, դրանց օգնությամբ կարելի է ամենատարբեր կերպարներ ստեղծել․լակոնիկ ամենօրյայից մինչև էլեգանտ-երեկոյան։
Դիզայներներն առաջարկում են կարճ թոփերը համադրել բարձր գոտիով կիսաշրջազգեստների և տաբատների հետ՝ ցուցադրելով որովայնի միայն շատ փոքր հատվածը։ Քրոփ-թոփը նաև շատ ներդաշնակ և հաջող է նայվում ժակետի կամ կարդիգանի հետ։

Սպիտակ զգեստ

Դասական տարբերակ, որը հատկապես նորաձև կլինի այս սեզոնին։ Թեթև, ճերմակ շրջազգեստները կերպարին կանացիություն և ռոմանտիզմ կհաղորդեն։
Դիզայներները բազմաթիվ և ամենատարբեր մոդելներ են առաջարկում, ուստի որևէ համապատասխան բան ընտրելը բարդ չի լինի։ Հենց այդ պատճառով էլ բազմաթիվ ոճաբաններ առաջարկում են էլեգանտ ճերմակ զգեստները կրել ամենուր։

Սպորտային կոստյումներ

Սպորտային ոճն ամուր ներհյուսվել է ժամանակակից նորաձևությանը և մոտակա ժամանակներս հաստատ չի պատրաստվում հեռանալ։
Առավել ևս, որ ժամանակակից սպորտային կոստյումը ջնջել է սպորտային և գործնական ոճերի սահմանը։

Թափանցիկ կտորներ

«Հետհամավարակային» 2022թ․-ի ամառային նորաձևությունը առավելագույն բաց է լինելու է։ Երկուհազարականների վառ-ընդգծված սեքսուալության հետ միասին վերադառնում են նաև թափանցիկ կտորները։

Բարձր, ավելի բարձր

Նախորդ սեզոնին կրունկ+պլատֆորմ միտումը նոր էր սկսում ուրվագծվել, իսկ այս տարի այն զգալի էվոլյուցիա է ապրել և ամրապնդվել։
Էքստրեմալ բարձրակրունկ կոշիկները, սանդալները, բոկոտնիկները և հաստատապես պլատֆորմները վերադառնում են 2000-ականներից։

Ուսի թևնոց

Ուսի թևնոցը կամ bicep bracelet-ը նույնպես 2000-ականների սկզբից ուղիղ 2022 թվականը հասած թրենդ է։ Եթե փորփրեք ձեր զարդատուփերը, հաստատ այդպիսի մեկ-երկու զարդ կգտնեք։ Նորաձևության ամսվա ամբողջ ընթացքում ուսի թևնոցները բազմիցս երևացել են գարուն-ամառ 2022 հավաքածուներում։
Լրահոս
0