00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է, թե որքան կարող է թանկանալ գազը Հայաստանում

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցПроверка газового оборудования
Проверка газового оборудования - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Բաժանորդագրվել
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել` առաջարկելով ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ 6 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։
Ըստ հաղորդագրության` հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել հանձնաժողով։ Ընկերությունն առաջարկել է ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին` 282.6 ԱՄՆ դոլար 1000 խմ–ի դիմաց` 266.71 ԱՄՆ դոլարի փոխարեն, կամ 1 խմ–ի դիմաց 135.6 դրամ` ներկայիս 1 խմ–ի դիմաց 128 դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն։
«Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված»,– նշում է ՀԾԿՀ–ն։
Пресс-конференция с участием кандидата экономических наук Ара Каряна на тему транзита газа по территории Армении (14 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Հայաստանը կարող է Ադրբեջանից գազի տարանցող դառնալ, բայց պետք է սեփական պայմանները դնի
Հայաստանում սոցիալապես անապահով խմբերը 1 խմ-ի համար վճարում են 100 դրամ, մնացած բնակիչ-բաժանորդները` 139 դրամ, ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառող խոշոր սպառողները (տնտեսվարողները)` 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1000 խմ–ի համար)։
Հայտում նաև առաջարկվում է, որ նոր սակագինը կիրառվի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվությամբ բնական գազի համար։
Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական կայքում հրապարակված տվյալներով` մինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը (հոկտեմբերի դրությամբ) ՀՀ–ում ամենաբարձր ջերմատվությունը գրանցվել է Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերում` 8714 կկալ/մ3, ամենացածրը` Արտաշատում, Սյունիքում, Վայոց Ձորում ու Արցախում` 8025 կկալ/մ3։ Իսկ Երևանում այդ ցուցանիշը եղել է 8629, 8478, 8386` կախված թաղամասերից։
Նշենք, որ 2021թ–ի նոյեմբերին, ի պատասխան ՀՀ տարածքում գազի որակի մասին Sputnik Արմենիայի հարցի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնել էին, որ ՀՀ ներկրված բնական գազի ցուցանիշները մշտապես համապատասխանում են «ԳՕՍՏ 5542-14» ստանդարտով սահմանված որակական հատկանիշներին։
Ընկերությունից պարզաբանել էին, որ ՀՀ ներկրվող բնական գազի որակի համապատասխանելիությունը «ԳՕՍՏ 5542-14» «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ստանդարտով սահմանված նշանակությանը վերահսկվում է ՀՀ կառավարության` 2007 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ հաստատված «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգով։
Բնական գազի որակական ցուցանիշները որոշվում են նաև միջպետական ստանդարտին համապատասխան` ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ փորձարկման լաբորատորիայում։
Իսկ այդ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ պաշտոնական կայքում:
Լրահոս
0