https://arm.sputniknews.ru/20220114/hajastani-azgajin-pvokhadrvogh-flyarna-n-ajs-garnan-verjic-trichqner-kirakanacni-37523462.html
Հայաստանի ազգային փոխադրող Fly Arna-ն գարնան վերջից թռիչքներ կիրականացնի
Հայաստանի ազգային փոխադրող Fly Arna-ն գարնան վերջից թռիչքներ կիրականացնի
Sputnik Արմենիա
Աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի, ԵՄ-ի և այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու ուղղությամբ: 14.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-14T12:27+0400
2022-01-14T12:27+0400
2022-01-14T12:37+0400
հայաստան
թռիչք
ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0e/37521312_15:0:1085:602_1920x0_80_0_0_dd509b042f84b40ab79ef40a45413d91.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ազգային ավիափոխադրող FlyArna -ն թռիչքներ կիրականացնի 2022 թվականի գարնան վերջից։ Տեղեկությունը հայտնել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալին ավիաընկերության ապրանքանիշի շնորհանդեսին:Նրա խոսքով՝ մայիսին կավարտվեն իրավական աշխատանքները, որից հետո միայն հնարավոր կլինի հայտնել կոնկրետ ուղղությունների մասին: Նա ավելացրել է, որ աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք, ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելու համար: Ամենայն հավանականությամբ թռիչքները կիրականացվեն Air Arabia ավիաընկերությունից վարձակալված Airbus A-320 2 օդանավերով, սակայն չի բացառվում, որ շահագործվեն նաև այլ օդանավեր:Նա ավելացրել է, որ սկզբնական փուլում կձևավորվի մի քանի հարյուր աշխատատեղ։ Երբ ուղղությունները շատանան ու նոր ինքնաթիռներ ներգրավվեն, դրանց քանակը կարող է ավելանալ։Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ղեկավար Դավիթ Փափազյանն ավելացրել է, որ ընկերությունը չի ստանա որևէ հարկային արտոնություն ու հավասար պայմաններ կունենա այլ ավիաընկերությունների հետ: Նա հույս ունի, որ շուկայում կլինեն նաև այլ ավիաընկերություններ, ինչը կհանգեցնի առողջ մրցակցության ու քաղաքացիների համար ճանապարհորդության շահավետ պայմանների:Թուրքիան «Flyone Armenia»-ին Ստամբուլ թռչելու թույլտվություն է տվել«Հայկական ընկերությունը կունենա բաժնետոմսերի 51%-ը, ներդրողը՝ 49 %-ը ։ Ընդ որում, պետությունը կֆինանսավորի բացառապես իր բաժինը ու ոչ մի սուբսիդիա և արտոնություն չի լինի», - նշել է նա։Փափազյանն ավելացրել է, որ կձևավորվի խորհուրդ, որը կնշանակի գլխավոր տնօրենին և թիմի հիմնական մասին: Նրա խոսքով՝ կադրերն ընտրվելու են որակի ու զարգացման ներուժը համադրելու սկզբունքով։Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիան» հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին:Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։Ավիաընկերության անվանումը որոշելու հնարավորությունն ընձեռնվել էր ՀՀ քաղաքացիներին: Այդ նպատակով հայտարարված մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից ընտրվել էր «Fly Arna» անունը: «Արնա» բառը ստացվել էր «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը:
https://arm.sputniknews.ru/20211221/vov-klini-1-in-tsitsernaky-hajkakan-ynkerutjunnery-2015ic-trichq-chen-katarel-depi-turqia-36697137.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0e/37521312_149:0:952:602_1920x0_80_0_0_8f93c815955e37d0e21d64285ee8d982.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թռիչք, ավիաընկերություն
հայաստան, թռիչք, ավիաընկերություն
Հայաստանի ազգային փոխադրող Fly Arna-ն գարնան վերջից թռիչքներ կիրականացնի
12:27 14.01.2022 (Թարմացված է: 12:37 14.01.2022) Աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի, ԵՄ-ի և այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ազգային ավիափոխադրող FlyArna -ն թռիչքներ կիրականացնի 2022 թվականի գարնան վերջից։ Տեղեկությունը հայտնել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալին ավիաընկերության ապրանքանիշի շնորհանդեսին:
Նրա խոսքով՝ մայիսին կավարտվեն իրավական աշխատանքները, որից հետո միայն հնարավոր կլինի հայտնել կոնկրետ ուղղությունների մասին: Նա ավելացրել է, որ աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք, ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելու համար: Ամենայն հավանականությամբ թռիչքները կիրականացվեն Air Arabia ավիաընկերությունից վարձակալված Airbus A-320 2 օդանավերով, սակայն չի բացառվում, որ շահագործվեն նաև այլ օդանավեր:
«Բոլոր ինքնաթիռները, որոնք կօգտագործվեն ավիաընկերության կողմից, կգրանցվեն Հայաստանում։ Ինքնաթիռ ունեցող ցանկացած ավիաընկերություն մեր մրցակիցն է»,-նշել է Ալ Ալին։
Նա ավելացրել է, որ սկզբնական փուլում կձևավորվի մի քանի հարյուր աշխատատեղ։ Երբ ուղղությունները շատանան ու նոր ինքնաթիռներ ներգրավվեն, դրանց քանակը կարող է ավելանալ։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ղեկավար Դավիթ Փափազյանն ավելացրել է, որ ընկերությունը չի ստանա որևէ հարկային արտոնություն ու հավասար պայմաններ կունենա այլ ավիաընկերությունների հետ: Նա հույս ունի, որ շուկայում կլինեն նաև այլ ավիաընկերություններ, ինչը կհանգեցնի առողջ մրցակցության ու քաղաքացիների համար ճանապարհորդության շահավետ պայմանների:
«Հայկական ընկերությունը կունենա բաժնետոմսերի 51%-ը, ներդրողը՝ 49 %-ը ։ Ընդ որում, պետությունը կֆինանսավորի բացառապես իր բաժինը ու ոչ մի սուբսիդիա և արտոնություն չի լինի», - նշել է նա։
Փափազյանն ավելացրել է, որ կձևավորվի խորհուրդ, որը կնշանակի գլխավոր տնօրենին և թիմի հիմնական մասին: Նրա խոսքով՝ կադրերն ընտրվելու են որակի ու զարգացման ներուժը համադրելու սկզբունքով։
21 դեկտեմբերի 2021, 08:28
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիան» հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին:
Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Ավիաընկերության անվանումը որոշելու հնարավորությունն ընձեռնվել էր ՀՀ քաղաքացիներին: Այդ նպատակով հայտարարված մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից ընտրվել էր «Fly Arna» անունը: «Արնա» բառը ստացվել էր «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը: