https://arm.sputniknews.ru/20220114/armen-sargsjany-meknum-e-arabakan-miacjal-emirutjunner-37527174.html
Արմեն Սարգսյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ
Արմեն Սարգսյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ
Sputnik Արմենիա
Այցի առանցքում անդրադարձ կլինի նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ 14.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-14T13:22+0400
2022-01-14T13:22+0400
2022-01-14T13:25+0400
հայաստան
արմեն սարգսյան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34144587_0:105:1600:1006_1920x0_80_0_0_eba598d2ee0f2eb04b13372a6b894122.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։Հայաստանի նախագահը կայցելի «Մասդար» գիտաարդյունաբերական կենտրոն. «Մասդար» ընկերությունը սկսել է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2019թ. ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում:Հանրապետության նախագահի այս այցի ընթացքում «Մասդարի» ղեկավարության հետ կքննարկվեն ծրագրի հաջորդ փուլին և այլընտրանքային էներգիայի ոլորտում նոր ներդրումների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր:Շարժայի էմիրության ղեկավարության հետ նախագահ Սարգսյանը կքննարկի ավիացիայի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և ներդրումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա միջազգային մշակութային փառատոնի շրջանակում Հայաստանի՝ որպես փառատոնի պատվավոր հյուր մասնակցությանը, ինչը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունը:Հայաստանի նախագահը կմասնակցի նաև «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week 2022) միջազգային հեղինակավոր ֆորումին և դրա շրջանակում կազմակերպվելիք համաժողովներին:Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովին, ինչպես նաև կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին ու դրանցում կանանց ներգրավվածությանը նվիրված թեմատիկ քննարկումներին:
https://arm.sputniknews.ru/20220113/armen-sargsjann-u-alen-simvonjany-handipel-en-inchi-masin-en-khvosel-37495042.html
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34144587_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7b15c0d7ec4d9ab550f506801ec9deee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան, արմեն սարգսյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Արմեն Սարգսյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ
13:22 14.01.2022 (Թարմացված է: 13:25 14.01.2022) Այցի առանցքում անդրադարձ կլինի նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Տեղեկությունը հայտնում է նախագահի
մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում նախատեսվում են նախագահի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով:
Հայաստանի նախագահը կայցելի «Մասդար» գիտաարդյունաբերական կենտրոն. «Մասդար» ընկերությունը սկսել է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2019թ. ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Հանրապետության նախագահի այս այցի ընթացքում «Մասդարի» ղեկավարության հետ կքննարկվեն ծրագրի հաջորդ փուլին և այլընտրանքային էներգիայի ոլորտում նոր ներդրումների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր:
Շարժայի էմիրության ղեկավարության հետ նախագահ Սարգսյանը կքննարկի ավիացիայի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և ներդրումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա միջազգային մշակութային փառատոնի շրջանակում
Հայաստանի՝ որպես փառատոնի պատվավոր հյուր մասնակցությանը, ինչը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունը:
Հայաստանի նախագահը կմասնակցի նաև «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week 2022) միջազգային հեղինակավոր ֆորումին և դրա շրջանակում կազմակերպվելիք համաժողովներին:
Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովին, ինչպես նաև կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին ու դրանցում կանանց ներգրավվածությանը նվիրված թեմատիկ քննարկումներին: