https://arm.sputniknews.ru/20220113/suren-papikjann-yndunel-e-arcakhum-rd-khaghaghapah-uzheri-nvoranshanak-hramanatarin-37498250.html
Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին. լուսանկարներ
Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին. լուսանկարներ
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարի և նորանշանակ հրամանատարի հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուստամ Մուրադովը։ 13.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-13T19:02+0400
2022-01-13T19:02+0400
2022-01-13T19:03+0400
հայաստան
սուրեն պապիկյան
ռուստամ մուրադով
ալեքսանդր վոլկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37498137_0:54:1024:630_1920x0_80_0_0_bf6b580586282ccc153cdcd63c85f976.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:Նա ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:Այժմ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։
https://arm.sputniknews.ru/20220112/adrbejani-pashtpanutjan-nakharary-handipel-e-rus-khaghaghapahneri-nvor-hramanatari-het-37432277.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37498137_57:0:968:683_1920x0_80_0_0_dfa1de726c09a7a30d282d6e6d19940e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, ռուստամ մուրադով, ալեքսանդր վոլկով
հայաստան, սուրեն պապիկյան, ռուստամ մուրադով, ալեքսանդր վոլկով
Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին. լուսանկարներ
19:02 13.01.2022 (Թարմացված է: 19:03 13.01.2022) ՀՀ պաշտպանության նախարարի և նորանշանակ հրամանատարի հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուստամ Մուրադովը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության
մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:
Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
Ավելի վաղ
Sputnik Արմենիան հայտնել էր, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:
Նա ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Այժմ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ
Գենադի Անաշկինը։