00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս զինվորականներն ապահովել են Արցախի նռան այգիներում աշխատանքի անվտանգությունը

Բաժանորդագրվել
Խաղաղապահները ժամանակացույց են կազմում ստացված հայտերին համապատասխան աշխատանքը կազմակերպելու համար։
Ռուս խաղաղապահները Մարտունիի շրջանի վարչակազմի կողմից ստացված հայտով ապահովել են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով տեղակայված նռան այգիներում, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Քանի որ այդ գյուղատնտեսական տարածքները գտնվում են կողմերի սահմանազատման գծին մոտ, վարչակազմի ղեկավարը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար», — ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լեբեդևը:
Ամեն օր Մարտունու շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են գյուղատնտեսական տարածքների և արոտավայրերի մաքրման աշխատանքներ:

«Մենք այստեղ աշխատում ենք նռան այգում։ Դա մեր առօրյա գործն է։ Նուռ ուզողները շատ են, շատ։ Այգիներն էլ քիչ չեն, աշխատանք շատ կա։ Բայց այստեղ վտանգավոր է։ Շնորհակալություն ռուս խաղաղապահներին, որ մեզ աջակցում են այստեղ անվտանգ աշխատելու համար։ Առանց նրանց այստեղ շատ դժվար կլիներ», - ասել է Մարտունու շրջանից բանվոր Ռուբեն Հակոբյանը։

Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում անվտանգության ապահովման խնդիրների կատարման համար խաղաղապահները կազմում են ժամանակացույց։ Խնդիրները ստացվում են Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանի միջոցով:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0