00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միգուցե նվագախումբը չէ, որ վատն է, այլ դիրիժո՞րը. Ռոբերտ Ամիրխանյան

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Ամիրխանյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Ռոբերտ Ամիրխանյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են փորձությունները զորացրել հայ ժողովրդին, և ինչ օգուտ է ինքը քաղել համաճարակից։
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը կարծում է, որ այն բոլոր դժվարությունները, որոնց հանդիպել է Հայաստանը վերջին տարիներին՝ վերջնական կետը չեն։ Իսկ հայոց պատմության մեջ հաճախակի հանդիպող փորձություններն ավելի են զորացրել ժողովրդին։

1947 թվականի ջրհեղեղն ու գողացված ճաշը

Դժբախտությունները օգնում են համախմբվել... Դրանք օգնում էին մեզ գտնել այն ուղին, որը ճիշտ կլիներ ողջ ազգի համար:
Հիշում եմ՝ Ալավերդյան փողոցում էինք ապրում, երբ ջրհեղեղը եղավ։ Եթե ​​չեմ սխալվում, 1947 թիվն էր։ Ջրհեղեղը բերում էր մեր փողոցով կենդանաբանական այգու խեղդված կենդանիներին։ Մեր բակը, որտեղ ապրում էր մոտ 50-100 ընտանիք, լուրջ խնդրի առաջ կանգնեց։ Մինչ այդ որոշ հարևանների միջև վիճաբանություններ էին լինում։ Պատահում էր՝ մեր միջանցքում պրիմուսի վրա եփվող ճաշը կարող էր անհետանալ․ դուրս ես գալիս ու տեսնում, որ ճաշդ չկա, սոված հարևանդ տարել է քո ճաշը։ Բայց բակի բոլոր մարդիկ հավաքվեցին՝ դարպասը միասին ամրացնելու։ Վտանգի դեպքում մարդիկ միասնական են. ես սրա մեջ որոշակի խորհրդանիշ եմ տեսնում։ Իսկ մենք այսօր ավելի միասնական ենք, քան երեկ։

Հետպատերազմյան շրջանում արվեստագետի առաքելության մասին

Իսկական արվեստագետը վեր է ցանկացած քաղաքական իրադրությունից, և ոչ այն պատճառով, որ նա այդ իրադարձության մասնակիցը չէ։ Ո՛չ։ Պարզապես նրա ստեղծագործություններում երբեք չես գտնի այն նեգատիվիզմը, որ կատարվում է աշխարհում։ Ի վերջո, ստեղծագործությունները ծնվում են հիացումի արդյունքում, որն արվեստագետը կարող է ապրել անմխիթար կացության մեջ ևս, քանի որ ասելիք ունի։
Նույնիսկ մթնաշատ պահին, եթե մարդկանց ցույց տաս իրական արվեստի գործ՝ լինի դա բանաստեղծություն, նկար, երգչի հրաշալի ձայն, մարդիկ հավաքվում են նրա շուրջը և մոռանում իրենց ցավերը։ Նրանց համակում է այն գաղափարը, որ թաքնված է ստեղծագործության մեջ՝ հավատ կյանքի, ստեղծագործ ուժի, արարման, ապրելու հանդեպ։
ժողովուրդ, որը տեսել է սպանդ, երկրաշարժ, սով, ժողովուրդ, որի երեխաները 30-ականներին կարող էին քաղցից փողոցում մահանալ և մայրը կարող էր նույնիսկ չիմանալ, թե որտեղ է մահացել իր երեխան, միևնույն ժամանակ, Ազգային օպերայի շենքն էր կառուցում։

Կարանտինի և ստեղծագործական պլանների մասին

Երբ մարտին հայտարարվեց կորոնավիրուսի մասին, ես հասկացա, որ բողոքելու փոխարեն պետք է նստեմ գործիքի առաջ, գործով զբաղվեմ: Մեծ դեպրեսիայի ժամանակ ամերիկյան կառավարությունը, այսպես ասած, մի կտոր հացի դիմաց հնարավորություն էր տալիս մարդկանց։ Միաժամանակ պայման դնում, որ բոլորը պետք է դուրս գան փողոցները մաքրելու, այգիները խնամելու։ Նրանք գոյատևեցին և հաղթահարեցին այդ դեպրեսիան։
Ես փակվեցի տանը և սկսեցի քրքրել այն ամենն, ինչ կուտակվել էր ժամանակի ընթացքում։ Կատակով ասում եմ, որ շնորհակալ եմ համաճարակին, քանի որ այս ընթացքում կարողացել եմ շատ արդյունավետ աշխատել։ Բազմաթիվ նոր գործեր են ստեղծվել․ երգեր եմ գրել՝ Մարո Մարգարյանի՝ «Իմ հեռավոր ճամփի վրա», Վահան Տերյանի՝ «Գինով եմ» վերջին բանաստեղծության հիման վրա։ Այս երգերը դեռ ոչ մի տեղ չեն հնչել։ Մտածում եմ կազմակերպել «Հայաստանը՝ համաշխարհային մշակույթի կենտրոն» համերգը, որտեղ կհչեն իմ նոր ստեղծագործությունները։

Արևելյան մոտիվներ

Մեծ ցավով եմ տեսնում, թե ինչպես են անընդունելի տարրերը ներթափանցում մեր երաժշտության մեջ։ Ինչո՞ւ հունվարի 1-ի գիշերը հեռուստատեսությամբ իմ ժողովուրդը երգում է ազգային դիմագիծ չունեցող երգեր։ Որպեսզի ուրա՞խ լինեն։ Բայց ուրախ լինել ցանկացած պայմանում՝ ամենամեծ մոլորությունն է։ Մենք ունենք մեր երաժշտությունը, բայց դա մի կողմ ենք դրել և հաճախ ուրիշներից ենք փոխառնում մեղեդիները: Իսկ մեր կենցաղային երաժշտության մեջ հեշտությամբ մուտք են գործում «դեկորատիվ երևույթներ»՝ կապված մահմեդական երաժշտության, ռեստորանային կրքերի հետ։ Բայց իսկական արվեստը ռեստորանում չէ։
Արեւելյան մոտիվները շատ լուրջ խնդիր են։ Պետք է վերականգնել «ազգային երաժշտություն» հասկացությունը։ Համաշխարհայնացման համատեքստում հայկական ժառանգությանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել՝ մեր իրական դիմագիծը չկորցնելու համար։ Հարկավոր է աշխարհի գայթակղություններից հեռու մնալ, և ազգային գաղափարախոսությունը պետք է պարտադիր լինի։
Այսօր այսպիսի՜ սերունդ է մեծանում, ստեղծագործական այսպիսի՜ ներուժով։ Երբեմն մտածում եմ՝ որքան դժվար է կյանքը, այնքան շատ տաղանդներ են ծնվում մեր հողում։ Եվ դրանք պետք է ուղղորդվեն ճիշտ ուղղությամբ։

Հայաստանում կոմպոզիտորական դպրոցի մասին

Ցավոք, չեմ կարող ասել, որ այն վստահելի ձեռքերում է։ Պայմանների բացակայության պատճառով... Նույնիսկ 30-40-ականներին, երբ սով էր, Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ Ռիխտերը համերգներ էր տալիս, մարդիկ գալիս էին նրան լսելու։
ԽՍՀՄ-ում կարևորվում էր մշակույթը՝ աշխարհին ցույց տալու, որ առաջադեմ երկիր է։ Եվ շուտով կոմպոզիտորական և գրական դպրոցները, կինոն ու արվեստի այլ ճյուղերը սկսեցին իսկական վերածնունդ և վերելք ապրել։ Ոչ մի ներդրումներ, ոչ մի գրավչանյութ, միայն պաշտպանելու և քարոզելու գաղափար...
Մշակույթի ոլորտին 2022 թվականին կհատկացվի ավելի քան 1.5 մլրդ դրամ. փոխնախարար
Իսկ ո՞րն է այսօր մեր խնդիրը՝ զորացնել մշակույթի նախարարությունը։ Ինչո՞ւ կարող ենք ունենալ տարածքային կառավարման, շրջակա միջավայրի նախարարություն և այլն, բայց առանձին մշակույթի նախարարություն չունենալ։ Ի՞նչ է նշանակում երկիրը թողնել ինքնագործնեության վրա: Սա ես չեմ ընդունում։ Պետք է հասկանանք, որ սա պատմական նշանակություն ունի բոլորիս համար։
Եթե ​​մշակույթի նախարարությունը վերականգնվի, Կոմպոզիտորների միությունը, մշակութային բոլոր միություններն իրենց պաշտպանված կզգան։ Այն, ինչի շնորհիվ տասնամյակներ առաջ ծնվել են սիմֆոնիկ ստեղծագործություններ, օպերաներ, օպերետներ... Այսօր (այդ ամենը-խմբ.) թողնված է ինքնահոսի։

Ինչպես ստեղծել «Երազ իմ երկիր Հայրենիքը»

Մի մեղադրեք ուրիշներին և ամեն ինչ ինքներդ արեք։ Ուրիշներից ոչինչ մի սպասեք։ Դուք ինքներդ եք ձեր կյանքի կարևոր գործերն անում։ Բայց մեզանից յուրաքանչյուրը չէ, որ նախաձեռնող է։
Կա սիմֆոնիկ նվագախումբ և կա դիրիժոր։ Ես հավատում եմ, որ չի կարող լինել վատ սիմֆոնիկ նվագախումբ, քանի որ նրանք կոնսերվատորիաներում պատրաստված մարդիկ են, չեն կարող վատ նվագել։ Այսպիսով, ամբողջ հարցը առաջնորդի մեջ է: Նա է, ով պետք է բացահայտի խնդիրը։ Քաղաքականության մեջ էլ է այդպես։
Լրահոս
0