https://arm.sputniknews.ru/20220113/libananum-bvoghvoqi-akcianer-en-cucararnery-pakel-en-erkri-himnakan-avtvomajrughinery-37471106.html
Լիբանանում բողոքի ակցիաներ են. ցուցարարները փակել են երկրի հիմնական ավտոմայրուղիները
Լիբանանում բողոքի ակցիաներ են. ցուցարարները փակել են երկրի հիմնական ավտոմայրուղիները
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիան կշարունակվի մինչև երեկոյան 5-ը, այնուհետև արհմիության ղեկավարը կհայտարարի հետագա գործողությունների մասին: 13.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-13T12:25+0400
2022-01-13T12:25+0400
2022-01-13T12:28+0400
բողոքի ակցիա
լիբանան
ճանապարհ
գնաճ
բեյրութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37468869_0:172:1600:1072_1920x0_80_0_0_96bbd99f3b0b8840a55ea749ccd29c56.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Ցուցարարներն այսօր արգելափակել են Բեյրութի և ընդհանրապես Լիբանանի գլխավոր մայրուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Ցամաքային տրանսպորտի արհմիության կոչով միկրոավտոբուսների և տաքսիների վարորդները փակել են ճանապարհները՝ բողոքելով վառելիքի, սննդամթերքի գների չընդհատվող աճի դեմ`դոլարի նկատմամբ ազգային արժույթի նոր անկման ֆոնին:Լիբանանի քաղաքներում կրկին բողոքի ակցիաներ ենԼիբանանի մայրաքաղաքում փակ է կենտրոնական հրապարակը, Վերդանի շրջանը և մայրուղին, որը տանում է դեպի օդանավակայան:Առավոտյան 5-ից բողոքի ակցիաների մասնակիցները նաև արգելափակել են մայրաքաղաքը երկրի հյուսիսային և հարավային շրջանների հետ կապող մայրուղիները։Կուբեյսիի խոսքով՝ կարևոր է, որ բոլոր լիբանանցիները միանան գործադուլին և բողոքի ակցիային, քանի որ կյանքի պայմաններն ամեն օր ավելի են վատթարանում։«Եթե իշխանությունն ուզում է ինչ-որ բան փոխել, թող դատի բանկիրներին ու Կենտրոնական բանկի ղեկավարին։ Թող նրանց ստիպեն միջոցներ ձեռնարկել, բայց առայժմ մեր կյանքի պայմանները միայն վատանում են», - հավելել է Կուբեյսին։Ցույցի մասնակից Աբու Ալի Մոհսենն ասում է, որ արհմիությունն ու երկրի քաղաքացիները պետք է կառավարությունից ու խորհրդարանից պահանջեն լուծումներ գտնել: «Մարդիկ չպետք է տուժեն, չպետք է սոված մնան միայն այն պատճառով, որ քաղաքական գործիչները պայքարում են իշխանության համար», - ասում է նա:Բեյրութում այս պահին ակցիան խաղաղ ընթացք ունի։ Բանակն ու ոստիկանությունը չեն խոչընդոտում ցուցարարների գործողություններին։
https://arm.sputniknews.ru/20211203/libanani-varchapety-hujs-uni-haghtaharel-tshgnazhamy-parsic-tsvoci-erkrneri-het-36028118.html
լիբանան
բեյրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37468869_50:0:1561:1133_1920x0_80_0_0_abb3001987b3eb5afe6a1a524298945a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, լիբանան, ճանապարհ, գնաճ, բեյրութ
բողոքի ակցիա, լիբանան, ճանապարհ, գնաճ, բեյրութ
Լիբանանում բողոքի ակցիաներ են. ցուցարարները փակել են երկրի հիմնական ավտոմայրուղիները
12:25 13.01.2022 (Թարմացված է: 12:28 13.01.2022) Բողոքի ակցիան կշարունակվի մինչև երեկոյան 5-ը, այնուհետև արհմիության ղեկավարը կհայտարարի հետագա գործողությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Ցուցարարներն այսօր արգելափակել են Բեյրութի և ընդհանրապես Լիբանանի գլխավոր մայրուղիները, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին:
Ցամաքային տրանսպորտի արհմիության կոչով միկրոավտոբուսների և տաքսիների վարորդները փակել են ճանապարհները՝ բողոքելով վառելիքի, սննդամթերքի գների չընդհատվող աճի դեմ`դոլարի նկատմամբ ազգային արժույթի նոր անկման ֆոնին:
Լիբանանի մայրաքաղաքում փակ է կենտրոնական հրապարակը, Վերդանի շրջանը և մայրուղին, որը տանում է դեպի օդանավակայան:
Առավոտյան 5-ից բողոքի ակցիաների մասնակիցները նաև արգելափակել են մայրաքաղաքը երկրի հյուսիսային և հարավային շրջանների հետ կապող մայրուղիները։
«Մենք ստիպված ենք նման քայլերի դիմել, որպեսզի մեզ լսեն։ Մինչ այս մենք նախազգուշական ակցիա էինք կազմակերպել և փակել ճանապարհները։ Մենք պահանջում ենք, որ իշխանությունը քայլեր ձեռնարկի դոլարի փոխարժեքի կայունացման և սննդամթերքի գների կարգավորման հետ կապված։ Բենզինի գինն ամեն օր թանկանում է, նույնիսկ այս պահին է թանկանում, երբ ակցիա է ընթանում», - ասում է ցամաքային տրանսպորտի արհմիության անդամ Ահմադ Կուբեյսին։
Կուբեյսիի խոսքով՝ կարևոր է, որ բոլոր լիբանանցիները միանան գործադուլին և բողոքի ակցիային, քանի որ կյանքի պայմաններն ամեն օր ավելի են վատթարանում։
«Եթե իշխանությունն ուզում է ինչ-որ բան փոխել, թող դատի բանկիրներին ու Կենտրոնական բանկի ղեկավարին։ Թող նրանց ստիպեն միջոցներ ձեռնարկել, բայց առայժմ մեր կյանքի պայմանները միայն վատանում են», - հավելել է Կուբեյսին։
Ցույցի մասնակից Աբու Ալի Մոհսենն ասում է, որ արհմիությունն ու երկրի քաղաքացիները պետք է կառավարությունից ու խորհրդարանից պահանջեն լուծումներ գտնել: «Մարդիկ չպետք է տուժեն, չպետք է սոված մնան միայն այն պատճառով, որ քաղաքական գործիչները պայքարում են իշխանության համար», - ասում է նա:
Բեյրութում այս պահին ակցիան խաղաղ ընթացք ունի։ Բանակն ու ոստիկանությունը չեն խոչընդոտում ցուցարարների գործողություններին։