https://arm.sputniknews.ru/20220113/karavarutjuny-hastatec-nor-marzpetneri-nshanakumnery-37470115.html
Կառավարությունը հաստատեց նոր մարզպետների նշանակումները
Կառավարությունը հաստատեց նոր մարզպետների նշանակումները
Sputnik Արմենիա
Նոր մարզպետները «ՔՊ» խմբակցության անդամ պատգամավորներ են, ովքեր օրեր առաջ հրաժարվել են մանդատներից։ 13.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-13T12:11+0400
2022-01-13T12:11+0400
2022-01-13T12:24+0400
մարզպետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/0d/37482487_0:166:1600:1066_1920x0_80_0_0_2d0b26e29b85754563cc5f95e2d5cbc3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշմամբ Արագածոտնի մարզպետի Ռազմիկ Պետրոսյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։Կառավարության այլ որոշումներով Արագածոտնի մարզպետ նշանակվեց Սերգեյ Մովսիսյանը, Արարատի մարզպետ` Սեդրակ Թևոնյանը։ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանՆորանշանակ մարզպետները ներկա էին կառավարության նիստում, նրանց շնորհավորեց վարչապետ Փաշինյանը։ Մարզպետները շնորհակալություն հայտնեցին վստահության համար ու խոստացան աշխատել ի բարօրություն մարզի ու մարզաբնակների։Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր մոտ 3 ամիս առաջ` 2021-ի հոկտեմբերի 28-ին։ Դրանից առաջ` 2020-ի հոկտեմբերի 30-ից, նա Արագածոտնի փոխմարզպետն էր։Պետրոսյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է` 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։Նրան այդ պաշտոնում փոխարինած Սերգեյ Մովսիսյանը ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր էր, որը հունվարի 4-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։Ինչ վերաբերում է Արարատի մարզի ղեկավարին՝ Ռազմիկ Թևոնյանին փոխարինած Սեդրակ Թևոնյանը նրա որդին է։Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերի 10-ին։ Նա 2021թ–ի սեպտեմբերի 9-ին հրաժարվել էր մարզպետի պաշտոնից, բայց մի քանի օր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:Նրա որդին` անկուսակցական Սեդրակ Թևոնյանը ևս հունվարի 4-ին ԱԺ «ՔՊ» պատգամավորի մանտադից հրաժարվելու դիմում էր ներկայացրել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/0d/37482487_60:0:1481:1066_1920x0_80_0_0_d50b27f1b32a96733a9a67d853bcb9d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարզպետ
Կառավարությունը հաստատեց նոր մարզպետների նշանակումները
12:11 13.01.2022 (Թարմացված է: 12:24 13.01.2022) Նոր մարզպետները «ՔՊ» խմբակցության անդամ պատգամավորներ են, ովքեր օրեր առաջ հրաժարվել են մանդատներից։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշմամբ Արագածոտնի մարզպետի Ռազմիկ Պետրոսյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։
Կառավարության այլ որոշումներով Արագածոտնի մարզպետ նշանակվեց Սերգեյ Մովսիսյանը, Արարատի մարզպետ` Սեդրակ Թևոնյանը։
Նորանշանակ մարզպետները ներկա էին կառավարության նիստում, նրանց շնորհավորեց վարչապետ Փաշինյանը։ Մարզպետները շնորհակալություն հայտնեցին վստահության համար ու խոստացան աշխատել ի բարօրություն մարզի ու մարզաբնակների։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր մոտ 3 ամիս առաջ` 2021-ի հոկտեմբերի 28-ին։ Դրանից առաջ` 2020-ի հոկտեմբերի 30-ից, նա Արագածոտնի փոխմարզպետն էր։
Պետրոսյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է` 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։
Նրան այդ պաշտոնում փոխարինած Սերգեյ Մովսիսյանը ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր էր, որը հունվարի 4-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։
Ինչ վերաբերում է Արարատի մարզի ղեկավարին՝ Ռազմիկ Թևոնյանին փոխարինած
Սեդրակ Թևոնյանը նրա որդին է։Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերի 10-ին։ Նա 2021թ–ի սեպտեմբերի 9-ին
հրաժարվել էր մարզպետի պաշտոնից, բայց մի քանի օր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:
Նրա որդին` անկուսակցական Սեդրակ Թևոնյանը ևս հունվարի 4-ին ԱԺ «ՔՊ» պատգամավորի մանտադից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: