Հունվարի առաջին օրերին Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցերին հաջորդած անկարգություններից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որոշում ընդունեց խաղաղապահ հավաքական ուժեր ուղարկել այնտեղ՝ հասարակական նշանակության կարևոր օբյեկտները պահպանելու համար։ Նման խնդրանքով կազմակերպությանը դիմել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։Հայաստանից Ղազախստան է մեկնել 100 զինծառայող։ Նրանք հսկողության տակ են վերցրել առանցքային ենթակառուցվածքային օբյեկտներ, մասնավորապես, ջրատար, պոմպակայան ու Ալմաթիի գործարանը, որը հաց է մատակարարում ամբողջ քաղաքին:Հունվարի 13-ին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը սկսել են պահպանվող օբյեկտների հսկողությունը փոխանցել Ղազախստանի իրավապահ մարմիններին։ ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձը իրենց երկրներ կկազմակերպվի ղազախստանյան կողմի հետ համագործակցությամբ։ ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար. ԶախարովաՀիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։
Հայ խաղաղապահները Ալմաթիի «Աքսայ» հացի գործարանի տարածքում։
Հունվարի առաջին օրերին Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցերին հաջորդած անկարգություններից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որոշում ընդունեց խաղաղապահ հավաքական ուժեր ուղարկել այնտեղ՝ հասարակական նշանակության կարևոր օբյեկտները պահպանելու համար։ Նման խնդրանքով կազմակերպությանը դիմել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Հայաստանից Ղազախստան է մեկնել 100 զինծառայող։ Նրանք հսկողության տակ են վերցրել առանցքային ենթակառուցվածքային օբյեկտներ, մասնավորապես, ջրատար, պոմպակայան ու Ալմաթիի գործարանը, որը հաց է մատակարարում ամբողջ քաղաքին:
Հունվարի 13-ին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը սկսել են պահպանվող օբյեկտների հսկողությունը փոխանցել Ղազախստանի իրավապահ մարմիններին։ ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձը իրենց երկրներ կկազմակերպվի ղազախստանյան կողմի հետ համագործակցությամբ։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։