00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել ՀՌՀ-ում հնարավոր չարաշահումների դեպքով

© Sputnik / Asatur YesayantsՀայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
Բաժանորդագրվել
Գոռ Աբրահամյանը պատասխանել է ՀՌՀ–ի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառմանը` ներկայացնելով քրգործ հարուցելու հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. 2022թ. հունվարի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում հնարավոր չարաշահումների, յուրացման դեպքերով քրեական գործ է հարուցվել։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառմանը։
Դարբինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր դեմ արդեն հարուցել են կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ, և իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով քննությունը հանձնել են հակակոռուպցիոն մարմնին։ Նա նշել է, որ գործն ամբողջությամբ պատվիրված ու հնարածին է, և դրանով ամեն գնով ուզում են հասնել իր հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Նա խոստանում է հրաժարական տալ, սակայն միայն այդ շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։
Ի պատասխան Աբրահամյանը նշել է` քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։ Քրգործն ընդունվել է վարույթ, և նախաքննություն է սկսվել:
Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և ՀՌՀ–ի գործունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր։ Դրանցում առկա են տվյալներ բուհում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին:

«Նկատի ունենալով, որ նյութերը պարունակել են ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք հնարավոր է պարզել միայն քրեական գործի շրջանակներում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, հարուցվել է քրգործ։ Այս իմաստով առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,–գրել է Աբրահամյանը։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ իրականացվելու է լիարժեք օբյեկտիվ քննություն, և դատախազությունը, վարույթն իրականացնող մարմինն առաջնորդվելու են բացառապես ձեռք բերվելիք ապացույցներով, այլ ոչ թե մեղադրելու կանխավարկածով կամ, ինչպես գրառման մեջ է ձևակերպվել, «կոռուպցիա կարելու» տրամադրվածությամբ:
Աբրահամյանը շեշտել է, որ բարձրագույն կրթական համակարգում իր ծանրակշիռ տեղն ունեցող համալսարանի հեղինակությանը չհարվածելու համար էլ դատախազությունը քրգործի հարուցման վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես չի եկել:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հավելել է, որ Դարբինյանը կարող է վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցությամբ համապատասխան փաստարկներ ներկայացնելով հիմնավորել, որ ՀՀ իրավասու մարմիններին ուղարկված նյութերում արձանագրված խախտումներն անհիմն են:
Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից գործի վարույթն իրականացնելու հարցին, ապա Աբրահամյանը նշել է, որ կոռուպցիոն հոդվածներով քրգործերը քննող իրավասու նախաքննական մարմինը մեր օրենսդրությամբ հենց Հակակոռուպցիոն կոմիտեն է:
Նա իր խոսքն ամփոփել է` հորդորելով ձեռնպահ մնալ քրգործի շուրջ ավելորդ կրքեր բորբոքելուն ուղղված գործողություններից:
Հայ-ռուսական համալսարանը ԲՏԱ նախարարությունից դրամաշնորհ է ստացել ԱԹՍ-ների մշակման համար
Լրահոս
0