https://arm.sputniknews.ru/20220113/hajastan-himnadrami-mijvocneri-ogtagvortsman-shurj-kaskatsnern-anhimn-en-tvorvosjan-37490564.html
«Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործման շուրջ կասկածներն անհիմն են. Թորոսյան
«Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործման շուրջ կասկածներն անհիմն են. Թորոսյան
Sputnik Արմենիա
Ռազմական դրության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը պետբյուջեից ստացել է 1.8 միլիարդ դրամ։ Արսեն Թորոսյանի խոսքով` բոլոր փաստաթղթերն առկա են, որ... 13.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-13T16:50+0400
2022-01-13T16:50+0400
2022-01-13T16:56+0400
արսեն թորոսյան
բյուջե
«հայաստան» համահայկական հիմնադրամ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998001_0:0:1601:901_1920x0_80_0_0_6396c0c59b0b10f48da8af7b40660d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման շուրջ առաջացած կասկածները, մտահոգություններն անհիմն են։ Նա նման հայտարարություն արեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։Նրա խոսքով` այդ ժամանակ լինելով առողջապահության նախարար, իր լիազորությունների շրջանակներում ընդունել է որոշումներ, ներկայացրել է պահանջներ, ստացել պատասխաններ և իրականացրել պատերազմի ժամանակ իրեն վերապահված գործողություններ, որոնց շատ փոքր մասն է ֆինանսներին առնչվում։«Երբ երկրում ռազմական դրությունը հայտարարվեց, մենք պարտավոր էինք հավելյալ միջոցներ տրամադրել առաջացող խնդիրները լուծելու համար։ Առողջապահության նախարարության խնդիրը պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց բուժումը կազմակերպելն էր և հարձակման հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված բնակչության ամենօրյա բժշկական սպասարկումը»,–ասաց Թորոսյանը։Նրա խոսքով` մի շարք հաշվարկներից հետո, որոշվել է, որ այդ աշխատանքն իրականացնելու համար 1.8 միլիարդ դրամ է անհրաժեշտ։Այս գումարի շրջանակներում առողջապահության նախարարությունը տասնյակ բժշկական հաստատություններին փոխանցել է պատերազմում վիրավորվածների բուժման ծախսերը և կազմակերպել է արցախցիներին տրամադրվող բուժօգնությունը։ Ըստ Թորոսյանի` իր խոսքերն ապացուցող բոլոր փաստաթղթերն առկա են։Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը փոխանցվել է կառավարությանը։
https://arm.sputniknews.ru/20211127/hajastan-himnadrami-ashkhatanqneri-ughghutjuny-srbagrvel-e-armen-sargsjan-35802882.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998001_82:0:1505:1067_1920x0_80_0_0_08b830b9497fe31f5d039c4433619589.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն թորոսյան, բյուջե, «հայաստան» համահայկական հիմնադրամ, արցախյան պատերազմ
արսեն թորոսյան, բյուջե, «հայաստան» համահայկական հիմնադրամ, արցախյան պատերազմ
«Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործման շուրջ կասկածներն անհիմն են. Թորոսյան
16:50 13.01.2022 (Թարմացված է: 16:56 13.01.2022) Ռազմական դրության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը պետբյուջեից ստացել է 1.8 միլիարդ դրամ։ Արսեն Թորոսյանի խոսքով` բոլոր փաստաթղթերն առկա են, որ գումարն ըստ անհրաժեշտության է ծախսվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման շուրջ առաջացած կասկածները, մտահոգություններն անհիմն են։ Նա նման հայտարարություն արեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
«Ես համարում եմ, որ հանրային կառավարման մեջ թափանցիկությունը շատ կարևոր գործոն է և կարծում եմ, որ այս խնդրի շուրջ մեկ տարուց ավելի առաջացած կասկածները , մտահոգություններն անհիմն են, և չկա որևէ ծախս, գործընթաց, որը արվել է Հայաստանի այդ պահի իրավիճակին հակընդդեմ կամ երկրի շահերին հակառակ»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` այդ ժամանակ լինելով առողջապահության նախարար, իր լիազորությունների շրջանակներում ընդունել է որոշումներ, ներկայացրել է պահանջներ, ստացել պատասխաններ և իրականացրել պատերազմի ժամանակ իրեն վերապահված գործողություններ, որոնց շատ փոքր մասն է ֆինանսներին առնչվում։
«Երբ երկրում ռազմական դրությունը հայտարարվեց, մենք պարտավոր էինք հավելյալ միջոցներ տրամադրել առաջացող խնդիրները լուծելու համար։ Առողջապահության նախարարության խնդիրը պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց բուժումը կազմակերպելն էր և հարձակման հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված բնակչության ամենօրյա բժշկական սպասարկումը»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` մի շարք հաշվարկներից հետո, որոշվել է, որ այդ աշխատանքն իրականացնելու համար 1.8 միլիարդ դրամ է անհրաժեշտ։
Այս գումարի շրջանակներում առողջապահության նախարարությունը տասնյակ բժշկական հաստատություններին փոխանցել է պատերազմում վիրավորվածների բուժման ծախսերը և կազմակերպել է արցախցիներին տրամադրվող բուժօգնությունը։ Ըստ Թորոսյանի` իր խոսքերն ապացուցող բոլոր փաստաթղթերն առկա են։
Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը փոխանցվել է կառավարությանը։