https://arm.sputniknews.ru/20220113/dzvorageti-kamrji-mvot-zhajrabekvorn-ynkel-e-meqenaji-vra-ughevvorin-hvospitalacrel-en-37494779.html
Ձորագետի կամրջի մոտ ժայռաբեկորն ընկել է մեքենայի վրա, ուղևորին հոսպիտալացրել են
Ձորագետի կամրջի մոտ ժայռաբեկորն ընկել է մեքենայի վրա, ուղևորին հոսպիտալացրել են
Sputnik Արմենիա
Ալավերդու բուժկենտրոն տեղափոխված քաղաքացու վիճակը ծանր է։ 13.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-13T17:57+0400
2022-01-13T17:57+0400
2022-01-13T18:06+0400
հայաստան
լոռի
ուղևոր
կամուրջ
քարաթափում
https://cdn.am.sputniknews.ru/img/1595/87/15958777_0:52:1000:615_1920x0_80_0_0_b7a68b615b6da1d26e43a5ac71e41ae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Այսօր Լոռու մարզի Ձորագետ գյուղի կամրջի մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը քարաթափման մասին ահազանգը ստացել է ժամը 13։58-ին։Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ժայռաբեկորներից մեկը (մոտ 0․5 խմ) ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Գ․ Ռ․)։ Ուղևոր Պ․ Մ․-ն (ծնված 1981 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։Գեղարքունիքի մարզում երթուղային «Գազելը» բախվել է «Մերսեդեսին». տուժածներից մեկը երեխա էՓրկարարները ճանապարհահատվածը ժայռաբեկորներից մաքրել են, և այժմ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են 12 մեքենա. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1595/87/15958777_56:0:945:667_1920x0_80_0_0_2c13c49565a8e7238d7b04c615c6a523.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լոռի, ուղևոր, կամուրջ, քարաթափում
հայաստան, լոռի, ուղևոր, կամուրջ, քարաթափում
Ձորագետի կամրջի մոտ ժայռաբեկորն ընկել է մեքենայի վրա, ուղևորին հոսպիտալացրել են
17:57 13.01.2022 (Թարմացված է: 18:06 13.01.2022) Ալավերդու բուժկենտրոն տեղափոխված քաղաքացու վիճակը ծանր է։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Այսօր Լոռու մարզի Ձորագետ գյուղի կամրջի մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը քարաթափման մասին ահազանգը ստացել է ժամը 13։58-ին։
Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ժայռաբեկորներից մեկը (մոտ 0․5 խմ) ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Գ․ Ռ․)։ Ուղևոր Պ․ Մ․-ն (ծնված 1981 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները ճանապարհահատվածը ժայռաբեկորներից մաքրել են, և այժմ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։