00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԷԿ-ում ֆինանսական խնդիրներ են առաջացել. փորձում են կանխել էլեկտրաէներգիայի նոր թանկացումը

© Sputnik / Aram NersesyanԱԷԿ
ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆինանսական ճեղքվածքի ձևավորման վրա էական ազդեցություն են ունեցել նաև 2021թ. ընթացքում ատոմակայանի 141–օրյա կանգը, պատերազմի հետևանքով Արցախից էլեկտրաէներգիայի ներկրման դադարեցումը և այլն։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայկական ատոմակայանի աշխատանքում ֆինանսական լուրջ խնդիրներ են ծագել, որոնք կարող են հանգեցնել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման։
Այդ մասին կառավարությանը զգուշացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Բանն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ հաստատված2021-2022թթ. ատոմակայանի էլեկտրաէներգիայի սակագնում10,187.17 մլն դրամով պակաս են հաշվարկվել 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսերը։ Արդյունքում` 2021-2022թթ. սակագնային տարում ատոմակայանում առաջանալու է ֆինանսական ճեղքվածք:

Ճեղքվածքի ձևավորման վրա էական ազդեցություն են ունեցել նաև 2021թ. ընթացքում ատոմակայանի 141–օրյա կանգը, պատերազմի հետևանքով Արցախից էլեկտրաէներգիայի ներկրման դադարեցումը, նշված ժամանակահատվածում ՀՀ դրամի արժեզրկումը, ՋԷԿ-երին վաճառվող բնական գազի սակագնի ավելացումը, միջուկային վառելիքի ծախսի ավելացումը։

Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար, ըստ հաշվարկների, ՀԱԷԿ–ում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ 2.7 դրամ–ով, ինչն իր հերթին կազդի սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի ընդհանուր սակագնի վրա։
Հնարավոր խնդիրներից խուսափելու ու ֆինանսական ճեղքվածքի մասնակի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել թույլատրել Հայկական ատոմակայանին 2021 թվականին ատոմակայանի վերագործարկման նպատակով հատկացրած գումարից 6 մլրդ դրամն ուղղել վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։
Գազօջախ - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Ապրիլի 1-ից գազը կարող է թանկանալ. ԶԼՄ
Հիշեցնենք` 2022թ–ին ՀՀ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինն արդեն թանկացել է։ Փետրվարի 1-ից սպառողների համար սահմանվել են հետևյալ սակագները.
• ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառողների համար` գիշերայինը` 41.5 դրամ, ցերեկայինը` 31.5 դրամ,
• 201-400 կՎտ/ժ սպառողների համար` գիշերայինը` 43.5 դրամ, ցերեկայինը` 33.5 դրամ,
• 400 կՎտ/ժ–ից ավելի սպառողների համար` գիշերայինը` 45.5 դրամ, ցերեկայինը` 35.5 դրամ։
Լրահոս
0