https://arm.sputniknews.ru/20220112/tvokaevy-hajtnel-e-hapk-khaghaghapahnerin-ghazakhstanic-durs-berelu-tshshgrit-ory-37434130.html
Տոկաևը հայտնել է ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու ճշգրիտ օրը
Տոկաևը հայտնել է ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու ճշգրիտ օրը
Sputnik Արմենիա
Ղազախստանի նախագահը խոսել է ՀԱՊԿ խաղաղապահների մասին։ 12.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-12T15:24+0400
2022-01-12T15:24+0400
2022-01-12T15:28+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ղազախստան
կասիմ-ժոմարտ տոկաև
հապկ-ի խաղաղապահները ղազախստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37417471_0:0:1100:619_1920x0_80_0_0_7db83fc6305ab0ddbfc8e50dd754ffe5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։«Վաղը կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցել եմ համապատասխան պետությունների ղեկավարների հետ ։ Օգտվելով հնարավորությունից՝ երախտագիտությունս եմ հայտնում զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար», - ասել է նա։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
https://arm.sputniknews.ru/20220112/almatium-haj-khaghaghapahneri-khndiry-jri-tunavvorum-tujl-chtaln-e-37421458.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37417471_125:0:1020:671_1920x0_80_0_0_0b51dc83b32896537dacc3317969da63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ղազախստան, կասիմ-ժոմարտ տոկաև
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ղազախստան, կասիմ-ժոմարտ տոկաև
Տոկաևը հայտնել է ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու ճշգրիտ օրը
15:24 12.01.2022 (Թարմացված է: 15:28 12.01.2022) Ղազախստանի նախագահը խոսել է ՀԱՊԿ խաղաղապահների մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Վաղը կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցել եմ համապատասխան պետությունների ղեկավարների հետ ։ Օգտվելով հնարավորությունից՝ երախտագիտությունս եմ հայտնում զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար», - ասել է նա։
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը
ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կա Հայաստանից։