https://arm.sputniknews.ru/20220112/sig-vatsharvogh-erku-tghamardu-berman-en-entarkel-37434859.html
Սիգ վաճառող երկու տղամարդու բերման են ենթարկել
Սիգ վաճառող երկու տղամարդու բերման են ենթարկել
Sputnik Արմենիա
Բերման ենթարկված տղամարդկանցից մեկը 180 հատ սիգ է վաճառել։ 12.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-12T15:42+0400
2022-01-12T15:42+0400
2022-01-12T15:48+0400
սիգ
հհ ոստիկանություն
որսագողություն
վաճառք
արգելք
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/14/16331467_0:67:1600:967_1920x0_80_0_0_ac6b924f7e4220f455423d2755311b35.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ձվադրման և արդյունահանման համար արգելված ժամանակահատվածում սիգի վաճառքով զբաղվող 2 տղամարդ բերման են ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ հունվարի 11-ին, ժամը 14։45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարբախի սուպերմարկետի մոտ սիգ են վաճառում:Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները և Արտաշիսյան փողոցից բերման է ենթարկվել 27-ամյա մի տղամարդ, որը ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում զբաղվել է 83 սիգ ձկնատեսակի վաճառքով:Նույն օրը, ժամը 17։10-ին, Շենգավիթի համայնքային ոստիկանները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները Սողոմոն Տարոնցու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա տղամարդու։ Այս տղամարդն էլ զբաղվել է 180 սիգ ձկնատեսակի վաճառքով:Մեքենայի բեռնախցիկում 115 հատ սիգ են գտել ու տեղափոխել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԴեպքերի առթիվ կատարվում է քննություն։Հիշեցնենք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
https://arm.sputniknews.ru/20220105/argravvel-e-955-hat-sig-uzheghacvats-hskvoghutjan-ashkhatanqnern-ampvopvel-en-37174929.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/14/16331467_112:0:1488:1032_1920x0_80_0_0_a7f70e382849c29bd58aaf2d6fe2726e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիգ, հհ ոստիկանություն, որսագողություն, վաճառք, արգելք
սիգ, հհ ոստիկանություն, որսագողություն, վաճառք, արգելք
Սիգ վաճառող երկու տղամարդու բերման են ենթարկել
15:42 12.01.2022 (Թարմացված է: 15:48 12.01.2022) Բերման ենթարկված տղամարդկանցից մեկը 180 հատ սիգ է վաճառել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ձվադրման և արդյունահանման համար արգելված ժամանակահատվածում սիգի վաճառքով զբաղվող 2 տղամարդ բերման են ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ հունվարի 11-ին, ժամը 14։45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարբախի սուպերմարկետի մոտ սիգ են վաճառում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները և Արտաշիսյան փողոցից բերման է ենթարկվել 27-ամյա մի տղամարդ, որը ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում զբաղվել է 83 սիգ ձկնատեսակի վաճառքով:
Նույն օրը, ժամը 17։10-ին, Շենգավիթի համայնքային ոստիկանները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները Սողոմոն Տարոնցու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա տղամարդու։ Այս տղամարդն էլ զբաղվել է 180 սիգ ձկնատեսակի վաճառքով:
Դեպքերի առթիվ կատարվում է քննություն։
Հիշեցնենք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։