https://arm.sputniknews.ru/20220112/nikvol-pashinjany-miqajel-minasjani-eghbvory-pvokhnakharar-e-nshanakel-37436216.html
Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի եղբորը փոխնախարար է նշանակել
Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի եղբորը փոխնախարար է նշանակել
Sputnik Արմենիա
Գրիգոր Մինասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։ 12.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-12T16:13+0400
2022-01-12T16:13+0400
2022-01-12T16:27+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
միքայել մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/05/17750589_0:83:1600:983_1920x0_80_0_0_e52aba4556f1ce516745b1920f2520cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,– նշված է վարչապետի որոշման մեջ։Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։ Նա 2012 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։ Դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ–ում ու ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը։ 2012 թվականից առ այսօր հանդիսանում է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը: 2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:2013 և 2017 թվականներին ՀՀԿ–ի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/05/17750589_90:0:1510:1065_1920x0_80_0_0_74dff216670083ba8639684fb360638e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, միքայել մինասյան
հայաստան, նիկոլ փաշինյան, միքայել մինասյան
Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի եղբորը փոխնախարար է նշանակել
16:13 12.01.2022 (Թարմացված է: 16:27 12.01.2022) Գրիգոր Մինասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության
e-gov տեղեկատվական հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,– նշված է վարչապետի որոշման մեջ։
Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։ Նա 2012 թվականից
Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։ Դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ–ում ու ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը։ 2012 թվականից առ այսօր հանդիսանում է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը: 2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:
2013 և 2017 թվականներին ՀՀԿ–ի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։