https://arm.sputniknews.ru/20220112/hh-ev-rd-datakhazutjunneri-mijev-hastatvel-e-hamagvortsakcutjan-ynkerakan-mtnvolvort-davtjan-37433923.html
ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է համագործակցության ընկերական մթնոլորտ. Դավթյան
ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է համագործակցության ընկերական մթնոլորտ. Դավթյան
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին։ 12.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-12T15:09+0400
2022-01-12T15:09+0400
2022-01-12T16:03+0400
արթուր դավթյան
հայաստան
ռուսաստան
ուղերձ
դատախազ
իգոր կրասնով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28862759_0:77:1440:887_1920x0_80_0_0_c4a3608e54ba8cb3aceb06f7fc0314f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է ՌԴ դատախազության` Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցների գործունեությունը: Դավթյանը նման կարծիք է հայտնել ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի և ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին հղած իր ուղերձում։Նա նշել է, որ նշանակալի այս իրադարձությունը խորհրդանշում է ՌԴ պետական առանցքային ինստիտուտներից մեկի կայացման ու զարգացման ահռելի ճանապարհը, ինչպես նաև դեռևս Պետրոս Առաջինի կողմից դատախազության հիմնադրման գաղափարի հիմքում ընկած՝ անօրինության, անարդարությունների, օրենքների անբեկանելի կատարման նկատմամբ հսկողության առաքելության արդիականությունը:Ուղերձում ասվում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է բազմավեկտոր համագործակցության ջերմ, ընկերական մթնոլորտ՝ հիմնված հանցավորության դեմ պայքարում երկու կառույցների նպատակների և տեսլականների ընդհանրության վրա:Վերջինս նաև նպաստել է երկկողմ մասնագիտական ռեսուրսների կատարելագործմանը, փորձի փոխանակմանն ու շփումների մերձեցմանն ուղղված բազմաթիվ համատեղ միջոցառումների իրականացմանը:Հարցն ամբողջությամբ լուծված չէ. Արթուր Դավթյանը՝ ռազմագերիների վերադարձի մասինԴավթյանը հավելել է, որ իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ գործարկումը, մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը և տարբեր մակարդակներով երկու երկրների դատախազությունների փոխգործակցությունն օգնում են լուծել ոչ միշտ օրենսդրորեն հստակ կարգավորվող հարցեր։Հիշեցնենք, որ Դավթյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել հունվարի 11-ին` մասնակցելու Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
https://arm.sputniknews.ru/20220111/artur-davtjany-meknel-e-rusastan-37392006.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28862759_78:0:1362:963_1920x0_80_0_0_ee96fe77b4bb6f140120543e5a07f083.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր դավթյան, հայաստան, ռուսաստան, ուղերձ, դատախազ, իգոր կրասնով
արթուր դավթյան, հայաստան, ռուսաստան, ուղերձ, դատախազ, իգոր կրասնով
ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է համագործակցության ընկերական մթնոլորտ. Դավթյան
15:09 12.01.2022 (Թարմացված է: 16:03 12.01.2022) ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է ՌԴ դատախազության` Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցների գործունեությունը: Դավթյանը նման կարծիք է հայտնել ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի և ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին հղած իր ուղերձում։
«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը նպաստում են նրանց սպասարկման շրջանակում օրինականության պահպանմանը, ռիսկի գոտում գտնվող ազգաբնակչության անվտանգության և խաղաղ գոյության իրավունքի պաշտպանությանը»,–ասել է Դավթյանը։
Նա նշել է, որ նշանակալի այս իրադարձությունը խորհրդանշում է ՌԴ պետական առանցքային ինստիտուտներից մեկի կայացման ու զարգացման ահռելի ճանապարհը, ինչպես նաև դեռևս Պետրոս Առաջինի կողմից դատախազության հիմնադրման գաղափարի հիմքում ընկած՝ անօրինության, անարդարությունների, օրենքների անբեկանելի կատարման նկատմամբ հսկողության առաքելության արդիականությունը:
Ուղերձում ասվում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է բազմավեկտոր համագործակցության ջերմ, ընկերական մթնոլորտ՝ հիմնված հանցավորության դեմ պայքարում երկու կառույցների նպատակների և տեսլականների ընդհանրության վրա:
Վերջինս նաև նպաստել է երկկողմ մասնագիտական ռեսուրսների կատարելագործմանը, փորձի փոխանակմանն ու շփումների մերձեցմանն ուղղված բազմաթիվ համատեղ միջոցառումների իրականացմանը:
Դավթյանը հավելել է, որ իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ գործարկումը, մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը և տարբեր մակարդակներով երկու երկրների դատախազությունների փոխգործակցությունն օգնում են լուծել ոչ միշտ օրենսդրորեն հստակ կարգավորվող հարցեր։
Հիշեցնենք, որ Դավթյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել հունվարի 11-ին` մասնակցելու Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: