https://arm.sputniknews.ru/20220112/em-n-patrast-e-ashkhatel-hajastani-ev-adrbejani-het-zinvats-uzheri-hetqashman-harcum-klaar-37428006.html
ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «զինված ուժերի հետքաշման հարցում». Կլաար
ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «զինված ուժերի հետքաշման հարցում». Կլաար
Sputnik Արմենիա
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել հայ–ադրբեջանական սահմանին գրանցված վերջին լարվածության համար։ 12.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-12T13:26+0400
2022-01-12T13:26+0400
2022-01-12T13:28+0400
տոյվո կլաար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1e/35889397_0:83:1600:983_1920x0_80_0_0_8e05eb5d6f9a80a6c183bec26d846898.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «զինված ուժերի հետքաշման համար»։ Twitter-ի իր էջում նման հայտարարություն է արել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 11–ի գրանցված միջադեպերին:Կլաարը, մեկնաբանելով իրավիճակը, հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերել սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:«Խորապես մտահոգված եմ սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին լուրերով։ Կարևոր է, որ կողմերը նվազեցնեն էսկալացիան և լիովին կիրառեն առկա մեխանիզմները, մասնավորապես, նման դեպքերում օգտվեն թեժ գծից, որը ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերին ԵՄ-ի հովանու ներքո», - գրել է Կլաարը Twitter-ի իր էջում:Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 2 զոհ և 2 վիրավոր։ Այսօր ՊՆ–ն տեղեկացրեց, որ հայկական կողմը ևս մեկ զոհ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1e/35889397_90:0:1511:1066_1920x0_80_0_0_4d4998d355a963f177ce7262134ad712.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար
ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «զինված ուժերի հետքաշման հարցում». Կլաար
13:26 12.01.2022 (Թարմացված է: 13:28 12.01.2022) Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել հայ–ադրբեջանական սահմանին գրանցված վերջին լարվածության համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «զինված ուժերի հետքաշման համար»։ Twitter-ի իր էջում նման հայտարարություն է արել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 11–ի գրանցված միջադեպերին:
Կլաարը, մեկնաբանելով իրավիճակը, հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերել սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
«Խորապես մտահոգված եմ սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին լուրերով։ Կարևոր է, որ կողմերը նվազեցնեն էսկալացիան և լիովին կիրառեն առկա մեխանիզմները, մասնավորապես, նման դեպքերում օգտվեն թեժ գծից, որը ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերին ԵՄ-ի հովանու ներքո», - գրել է Կլաարը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն
հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ,
հայկական կողմն ունի 2 զոհ և 2 վիրավոր։ Այսօր ՊՆ–ն
տեղեկացրեց, որ հայկական կողմը ևս մեկ զոհ ունի։