https://arm.sputniknews.ru/20220112/andranik-hvovhannisjann-yntrvel-e-mak-i-mardu-iravunqneri-khvorhrdi-pvokhnakhagah-37460450.html
Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ
Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ
Sputnik Արմենիա
2022 թվականին Մարդու իրավունքների խորհուրդը նախագահելու է Արգենտինան` Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ։ 12.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-12T21:37+0400
2022-01-12T21:37+0400
2022-01-12T21:46+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անդրանիկ հովհաննիսյան
ժնև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23785701_0:0:1000:563_1920x0_80_0_0_1cd2fd7f4a54fefc4ea61c7120cc88d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների խորհրդի թվիթերյան էջում արված գրառումից:Նշվում է, որ Հովհաննիսյանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի պետությունների խմբից:2022 թվականին Մարդու իրավունքների խորհուրդը նախագահելու է Արգենտինան` Ֆեդերիկո Վիլեգասի (Federico Villegas) գլխավորությամբ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները:Հիշեցնենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը 2019 թվականի ապրիլին է նշանակվել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։Նա Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է։Ի դեպ, Արգենտինան պատմության մեջ առաջին անգամ է ստանձնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահությունը. նման որոշում է կայացվել 2021-ի դեկտեմբերի 6-ին։
ժնև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23785701_205:0:984:584_1920x0_80_0_0_9177adb311f191b5101c76289a11858a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անդրանիկ հովհաննիսյան, ժնև
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անդրանիկ հովհաննիսյան, ժնև
Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ
21:37 12.01.2022 (Թարմացված է: 21:46 12.01.2022) 2022 թվականին Մարդու իրավունքների խորհուրդը նախագահելու է Արգենտինան` Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունում
Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների խորհրդի
թվիթերյան էջում արված գրառումից:
Նշվում է, որ Հովհաննիսյանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի պետությունների խմբից:
2022 թվականին Մարդու իրավունքների խորհուրդը
նախագահելու է Արգենտինան` Ֆեդերիկո Վիլեգասի (Federico Villegas) գլխավորությամբ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը 2019 թվականի ապրիլին է նշանակվել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Նա Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է։
Ի դեպ, Արգենտինան պատմության մեջ առաջին անգամ է ստանձնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահությունը. նման որոշում է կայացվել 2021-ի դեկտեմբերի 6-ին։