https://arm.sputniknews.ru/20220111/rus-sakravvornern-arcakhi-askerani-shrjanum-hkrk-ark-en-vochnchacrel-37376504.html
Ռուս սակրավորներն Արցախի Ասկերանի շրջանում ՀԿՌԿ արկ են ոչնչացրել
Ռուս սակրավորներն Արցախի Ասկերանի շրջանում ՀԿՌԿ արկ են ոչնչացրել
Sputnik Արմենիա
Արկը հնարավոր չի եղել տեղափոխել։ 11.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-11T10:24+0400
2022-01-11T10:24+0400
2022-01-11T10:27+0400
տեսանյութեր
տեսանյութ
արցախ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0b/37375013_465:262:1920:1080_1920x0_80_0_0_d1fae506c19e89cae96433b371de7070.jpg
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի զինամթերքը, որը հայտնաբերվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում:Վտանգավոր գտածոն հայտնաբերվել է Ասկերանի շրջանի բնակչի կողմից հողագործության ժամանակ։ Ռազմամթերքի ականազերծման խմբի մասնագետները դասակարգել են այն որպես 300 մմ ռեակտիվ արկ։Քանի որ արկը հնարավոր չէր տեղափոխել, որոշում է կայացվել այն տեղում ոչնչացնելու մասին՝ բոլոր անվտանգության միջոցառումների պահպանմամբ:Ընդհանուր առմամբ` 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական ջոկատների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26078 պայթուցիկ առարկա:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20220103/rus-khaghaghapahnery-arcakhi-mankakan-verakangnvoghakan-kentrvoni-50-erekhaji-nverner-en-tvel-37102015.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս սակրավորներն Արցախի Ասկերանի շրջանում ՀԿՌԿ արկ են ոչնչացրել
Sputnik Արմենիա
Ռուս սակրավորներն Արցախի Ասկերանի շրջանում ՀԿՌԿ արկ են ոչնչացրել
2022-01-11T10:24+0400
true
PT1M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0b/37375013_607:180:1807:1080_1920x0_80_0_0_7474d53be1aa47a69943589107b0f4c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
տեսանյութեր, տեսանյութ, արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Ռուս սակրավորներն Արցախի Ասկերանի շրջանում ՀԿՌԿ արկ են ոչնչացրել
10:24 11.01.2022 (Թարմացված է: 10:27 11.01.2022) Արկը հնարավոր չի եղել տեղափոխել։
ՌԴ պաշտպանության
նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի զինամթերքը, որը հայտնաբերվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում:
Վտանգավոր գտածոն հայտնաբերվել է Ասկերանի շրջանի բնակչի կողմից հողագործության ժամանակ։ Ռազմամթերքի ականազերծման խմբի մասնագետները դասակարգել են այն որպես 300 մմ ռեակտիվ արկ։
Քանի որ արկը հնարավոր չէր տեղափոխել, որոշում է կայացվել այն տեղում ոչնչացնելու մասին՝ բոլոր անվտանգության միջոցառումների պահպանմամբ:
«Ականազերծման խմբի կողմից ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած արկ։ Հայտը եկել է Ասկերանի շրջանի ղեկավարությունից՝ գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ անցկացման նպատակով»,– ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը:
Ընդհանուր առմամբ` 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական ջոկատների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26078 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: