00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարուսյա, Մանե, թե՞ Տաթև. ո՞ր անուններն են «նորաձև» Գյումրիում

© Sputnik / Кирилл Брага / Անցնել մեդիապահոցՄայրը նորածնի հետ
Մայրը նորածնի հետ - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Մայրը նորածնի հետ
Բաժանորդագրվել
Գյումրեցիները հիմնականում նախապատվությունը տալիս են հայկական անուններին, բայց օտար անունների սիրահարներն էլ դեռ կան։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Թեև հանրապետությունում վերջին տարիներին ծնողները նախընտրում են իրենց նորածիններին ժամանակակից կամ սերիալային անուններ տալ, բայց Գյումրին այս հարցում մի փոքր պահպանողական է. գյումրեցիներն ավելի շատ նախընտրում են հայկական անունները:

«Ժամանակակից և օտար անուններ քիչ ենք հանդիպում, հիմնականում հայկական են: Ճիշտ է, Ալեքս ու Ալեն անուններ էլ կան, բայց ավելի հաճախ Տիգրան, Վաչե ու Արամ են դնում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանման աշխատակից Արմինե Դոխոյանը։

«Նորաձև» անունների ցանկում են նաև Սարգիսը, Հայկը, Դավիթը, Սևակը:
Նախկինում աղջիկների ծննդականներում հաճախ էր գրվում Մանե անունը, հիմա նախընտրում են Անգելինան ու Արփին։
«Արդեն մի քանի անգամ պատահել է նաև Ամելի անունը, բայց դրա կողքին Անահիտը, Տաթևն ու Տաթևիկն են»,-ասաց Դոխոյանը։
Նա վստահեցրեց, որ վերջին ժամանակաշրջանում շատ արտասովոր անուններ չեն հանդիպում:
Անահիտ անունով մի բուռ երջանկություն. Երևանում 53-ամյա կինը մայր է դարձել
«Մի պահ նման անուններ կային, հիմա՝ ոչ: Երեխաներին այլևս չեն կնքում իրենց պապերի ու տատերի այն անուններով, որոնք տարօրինակ կարող են հնչել այսօր՝ Որոշ, Ջանիկ, Մարուսյա: Պատահում է, որ չափահաս դառնալուց հետո անձը գալիս ու փոխում է այն անունը, որը ծննդականով «ստացել» է պապիկից կամ տատիկից: Շատ հաճախ տանը նրանց այլ անունով են դիմում, ու հենց այդ անունն էլ ստանում են անձնագրով»,- նշեց Դոխոյանը։
Երբ անձը ցանկանում է փոխել իր անունը, դիմումի հիման վրա գործ է կազմվում, ուղարկվում է նախարարություն ու հաստատվում:
Որքան էլ ծնողները ցանկանան տարօրինակ անուն տալ իրենց երեխաներին, գործակալության աշխատակիցները չեն կարող «ստիպել» հետ կանգնել այդ քայլից. ծնողները հիմնականում վերջնական որոշմամբ են գնում ՔԿԱԳ։
Baby boom Հայաստանում. 44-օրյա պատերազմը ծնելիության վրա բացասաբար չի ազդել
Լրահոս
0