00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Ղազախստանի անվտանգության ուժերը աչքաթող արեցին «օրկերի հեղափոխությունը»

© REUTERS / Pavel MikheyevՂազախստան
Ղազախստան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Ղազախստան
Բաժանորդագրվել
Ռազմական մեկնաբանը վերլուծում է Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների պատճառներն ու նախադրյալները և այդ իրադարձություններում ուժային կառույցների դերը։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ղազախստանի Հանրապետության ուժային հատվածի հսկայական ներուժը հունվարի սկզբին ահաբեկչական հարձակման պայմաններում անճար դուրս եկավ։ Գլխավոր պատճառներն ու նախադրյալները` միաժամանակյա ռազմական համագործակցություն ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի ձևաչափերում, քաղաքական հարգանք «Մեծ Թուրանի» գաղափարների նկատմամբ, տեղական (հանրապետական և տարածաշրջանային) ծպտված, Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում մարտական փորձ ձեռք բերած ջիհադականների խմբերի թերագնահատում:
Կազմակերպվածության, լոգիստիկայի և ցուցարարների օպերատիվ համակարգման աստիճանը վկայում է արտասահմանյան միջոցների ներգրավման և արևմտյան հատուկ ծառայությունների մասնակցության հավանականության մասին:
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար. Զախարովա
«Բողոքի ցույցերի» համար արևմտյան ԶԼՄ-ների՝ ակնհայտորեն հնարովի պատճառն ու «ուկրաինական շփոթմունքները՝ ըստ Ֆրեյդի» թույլ են տալիս ենթադրել, որ ամերիկացիները կամ նրանց մերձակա դաշնակիցներն ուղիղ մասնակցություն են ունեցել ՌԴ սահմանների մոտ «երկրորդ մայդանի» ձևավորման գործում՝ Ժնևում անվտանգության թեմայով բանակցությունների նախաշեմին Մոսկվայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար։
Նշենք, որ Ղազախստանում տրանսպորտային միջոցների համար նախատեսված գազի գները գտնվում էին և այժմ էլ գտնվում են մեկ լիտրի համար 50-70 տենգեի (0,11-0,16 ԱՄՆ դոլար) միջակայքում, դրանց ժամանակավոր ավելացումը, թեկուզ երկու անգամ, աղետ չէր կարելի համարել։ Կյանքի որակի առումով համադրելի Ռուսաստանում գազալցակայաններում մեկ լիտր գազի գինը 27 ռուբլի է կամ 0,36 ԱՄՆ դոլար։ Տեղական «ջիհադականներից» բացի, ուրիշ ո՞ւմ են ձեռնտու նման սադրանքները։
Ամերիկյան «Breaking Defense» պարբերականը հունվարի 7-ին ընթերցողներին ուրախ-ուրախ հայտնել էր «Պուտինի մղձավանջի» մասին․ «Ղազախստանում ապստամբությունը նոր փոփոխական է ավելացնում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պլաններին... նոր քաոսային տարր, որը կարող է Ռուսաստանից պահանջել հրաժարվել Ուկրաինա ներխուժելու ցանկացած պլանից՝ ևս մեկ ճգնաժամ հաղթահարելու համար»։
Ալմաթիի շենքերից մեկի բակը - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանում վերջին իրադարձությունների հետ կապված ավելի քան 400 քրեական գործ է հարուցվել
Հնարավոր է, որ բողոքի ցույցերի «արագությունն ու վայրագությունը» բացատրվում է նաև նրանով, որ Ղազախստանն արդյունահանում է աշխարհի ուրանի ավելի քան 40 տոկոսը, իսկ ԱՄՆ-ն հսկայական փողեր է ներդրել Ղազախստանի տնտեսության հանքարդյունահանող ոլորտներում։ Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերջին ջախջախիչ պարտության հետ զուգակցված՝ իրերի դրությունն անհանդուրժելի է ամերիկյան «բացառիկության» համար։
Ահա և «Ալ Ջազիրան» էլ գրում է, որ Ղազախստանը «պետք է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը դառնար, Ուկրաինայից բացի», բայց հիմա դուրս է գալիս ամերիկյան ազդեցությունից։
Բազմավեկտոր ձախողում
Նախորդ յոթ օրերի դրամատիկ իրադարձությունները բավականին մանրամասն արտացոլված են ԶԼՄ-ներում։ Երկուշաբթի Ալմաթիում, ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրության համաձայն, չեզոքացվել են երկու ծայրահեղական բջիջներ, որոնց անդամները (Ղազախստանի քաղաքացիներ և օտարերկրացիներ) ակտիվորեն մասնակցել են հունվարի 4-8-ը մեգապոլիսում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են հրազեն, նռնակներ, փամփուշտներ, կրոնական գրականություն։ Հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ին ՀԱՊԿ նիստում հայտարարեց, որ գրոհայինները անկարգությունների ժամանակ երկու զինծառայողի գլուխ են կտրել: Իհարկե, դա հեշտ «գործ» չէ, մեծ պրակտիկա և հոգեբանական կոփում է պահանջում «ջիհադականների» ջոկատներում՝ մարտական գործողությունների գոտիներում։
Ինչու էին ցուցարարներն այրում ավտոմեքենաներն ու հարձակվում գերատեսչությունների շենքերի վրա - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Անկարգությունների հետևանքները Ղազախստանում. ի՞նչ է կատարվել Թարազ քաղաքում
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ցուցարարները» գրավել են Ալմաթիի միջազգային օդանավակայանն ու մի քանի ինքնաթիռ, գրոհել են ոստիկանության և ՂՀ Ազգային անվտանգության կոմիտեի, սահմանապահ զորքերի ակադեմիայի և քաղաքապետարանի վրա։ Դաժանության աստիճանն ապշեցուցիչ է։ Սա նման չէ աղքատների խաղաղ էքսպրոմտի։ «Պրոֆեսիոնալ հեղափոխականներին» լավ վճարել են անկարգությունների համար։
Ղազախստանում ահաբեկիչների ընդհատակյա նախապատրաստման՝ ժամանակի և տարածության առումով զգալի փուլի ընթացքում ազգային անվտանգության կոմիտեի և ոստիկանության մասնագետները «քնած են մնացել» (նախագահ Տոկաևի բնորոշմամբ)։ Ռազմական ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ 135 «սվին» թվաքանակով, բնակչությանը պաշտպանելու համար ոտքի չկանգնեցին հունվարի 2-ին կամ 3-ին, անկարգությունների, ջարդարարությունների ու կողոպուտների սկսվելուց անմիջապես հետո։ Իհարկե, բանակը ոստիկանություն չէ, բայց ժողովրդի գլխավոր պաշտպանն է։
Արագ արձագանքման ղազախական ջոկատները քաղաքները փաստացի զիջեցին ջարդարարներին։ Օդադեսանտային ուժերի առավել պատրաստված ստորաբաժանումները ահաբեկիչների դեմ մարտեր սկսեցին միայն հունվարի 4-ին: Արտակարգ դրության ռեժիմը Ղազախստանի ողջ տարածքում գործում է հունվարի 5-ից: «Հակաահաբեկչություն» գործողությունը սկսվել է հունվարի 7-ին։
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Բայկոնուրում խաղաղապահների մշտական տեղակայման հարց չի քննարկվել. Պեսկով
Հունվարի սկզբին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի և նախագահի պահպանության ծառայության 30 հազար աշխատակիցների, Ներքին զորքերի 140 հազար մարտիկների զորադասավորումն այնքան էլ հասկանալի չէ:
Եռամյա պաշտպանական բյուջեն (2020-2022թթ․-ի), Ղազախստանի պաշտպանության նախարարության տվյալներով (https://ru.sputnik.kz/columnists/20200214/12841148/armiya-kazakhstan-russia.html) կազմում է ընդհանուր առմամբ 961 միլիարդ տենգե (2,55 միլիարդ դոլար), լիովին ապահովում է զորքերի և ուժերի կարիքները: Ինչպե՞ս կարելի է բացատրել ազգային անվտանգության համակարգի ճգնաժամը։
Ղազախստանի Հանրապետության բանակի և մյուս ուժային կառույցների համար սպայական կադրերը տարիներ շարունակ պատրաստվել են ՌԴ-ում և ՆԱՏՕ-ի երկրներում՝ միաժամանակ, «բազմավեկտոր»։ Ինչպես այս տողերի հեղինակն արդեն նշել է անցած հոկտեմբերին, ռազմական կրթության նման համակարգն անխուսափելիորեն հանգեցնում է շտաբներում բազմավեկտոր մարտավարության, մարտադաշտում չհամաձայնեցվածության։
Դժվար է պատկերացնել Ղազախստանի սպաների օպերատիվ փոխգործակցությունը, երբ նրանք դաստիարակվել են չորս տարբեր ռազմական դպրոցներում՝ ռուսական, իտալական, թուրքական և ամերիկյան։

Արագ արձագանքման «Առյուծներ» ջոկատի մարտիկները վերապատրաստվել են ամերիկյան ԿՀՎ-ում և ՀԴԲ-ում, ՅԱՄԱՄՈՒՄ (իսրայելական ոստիկանության հատուկ ստորաբաժանում), անգլիական SAS-ում (Հատուկ ավիադեսանտային ծառայություն) և GSG-9-ում (Գերմանիայի Դաշնային ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանում):

Աստված գիտի, թե «գունավոր հեղափոխության» ֆոնին ինչ ծրագրեր կարող են ծնվել ամերիկյան ժողովրդավարության կամ թուրքական «Մեծ Թուրանի» գաղափարներով նախկինում «փոշոտված» զորահրամանատարների գլուխներում։ Ինչպես պարզվեց 2022 թվականի հունվարի սկզբին, Ղազախստանի բազմավեկտոր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ՀԱՊԿ-ին զուգահեռ ոչ թե սոսկ տեխնոլոգիական հայեցակարգային հակասությունների աղբյուր է, այլ ազգային անվտանգության իրական ու ակնհայտ խնդիր։
Երկու ծայրահեղական բջիջների չեզոքացման մասին
Ղազախստանի Հանրապետության ժողովրդի բախտից նախագահ Տոկաևը բարդ իրավիճակում արագ ընդունեց միակ ճիշտ որոշումը և օգնության դիմեց ՀԱՊԿ-ին։ Զուգահեռաբար հեռացրեց ավելորդ մարդկանց, այդ թվում՝ Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարներին։
ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի խաղաղապահ դերը
Հունվարի 10-ին ՀԱՊԿ-ի խորհրդի արտահերթ նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց
Ղազախստանի վրա հարձակումը ագրեսիայի ակտ էր, և հանրապետությունում օգտագործվել են «գունավոր հեղափոխությունների» մայդանական տեխնոլոգիաները։
Ղազախստանը բախվել է պետականության սպառնալիքի, սա դրսից միջամտելու ո՛չ առաջին փորձն է, ո՛չ վերջին. իրավիճակը վերաբերում է ՀԱՊԿ բոլոր երկրներին։
ՀԱՊԿ դաշնակիցներին հաջողվել է օպերատիվ արձագանքել և կանխել իրավիճակի հետընթացը հանրապետությունում։
ՀԱՊԿ հինգ երկրների խաղաղապահները Ղազախստանի տարածք մուտք են գործել Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն և հանրապետությունում կգտնվեն մինչև իրադրության կարգավորումը, այսինքն՝ կարճ ժամանակով։
Նախագահ Տոկաևը կարողացել է միավորել հասարակությանն ու ուժային կառույցներին՝ գրոհայիններին դիմակայելու համար, իրավիճակը Ղազախստանում կայունանում է։
Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները տեղակայված են Նուր-Սուլթան, Ալմաթի քաղաքներում ու Ալմաթիի մարզի քաղաքներում: ՀԱՊԿ խաղաղապահները չեն մասնակցում մարտերին, նրանց գլխավոր խնդիրը ռազմավարական օբյեկտների պահպանությունն է։ Օրինակ` ռուսական դեսանտայիններն ապահովում են «Բայկոնուր» տիեզերակայանի անվտանգությունը, որը ՌԴ-ն վարձակալել է մինչև 2050 թվականը։ Բելառուսի Հանրապետության զինծառայողները հսկում են Կապշագայի զինանոցն ու «Ժետիգեն» օդանավակայանը, որոնք գտնվում են Ալմաթիից 40 և 60 կմ հեռավորության վրա:
ՀԱՊԿ-ի համար ղազախական ճգնաժամը մարտունակության ու արդյունավետության առաջին լիարժեք ստուգումն էր, և արագ արձագանքման նախնական արդյունքները միայն դրական են: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կարծիքով` հանրապետությունը վերապրեց իր 30-ամյա անկախության պատմության մեջ ամենածանր ճգնաժամը, քանի որ Ալմաթիի անկումը գրոհայինների համար ճանապարհ կբացեր սկզբում հարավը, իսկ հետո ամբողջ երկիրը գրավելու համար: Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում, ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պետք է ճիշտ հետևություններ անեն Ղազախստանում չկայացած «օրկերի հեղափոխությունից»։
Արևմտյան «գործընկերները» շատ բան հասկացան՝ գործողության մեջ տեսնելով խաղաղապահ զորակազմի արդյունավետությունը։ Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս երկրները շարունակում են մնալ հետխորհրդային տարածքի խաղաղության գլխավոր երաշխավորները։
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Բաժանորդագրվեք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին
Լրահոս
0