https://arm.sputniknews.ru/20220111/hyntacs-hangecinq-ajn-ezrakacutjan-pashinjany-khvorhrdakcutjun-e-hravirel-37398466.html
«Հընթացս հանգեցինք այն եզրակացության...». Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել
«Հընթացս հանգեցինք այն եզրակացության...». Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը: 11.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-11T18:21+0400
2022-01-11T18:21+0400
2022-01-11T18:26+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
հայտարարագրում
խորհրդակցություն
եկամուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0b/37398340_0:87:1670:1026_1920x0_80_0_0_f6d54607fe3e8748b566b6a9a484eeff.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, և իշխանությունը չափազանց կարևորում է այդ համակարգի ներդրումը: Այս մասին, վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող և այլ հարցեր:Անդրադարձ է եղել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ առաջիկա անելիքներին:Եթե խորհրդային հայտնի բառապաշարով խոսենք` ծխախոտը պետք է «տակից» վաճառեն. ՓաշինյանՀամակարգի արդյունավետ գործարկման համար Նիկոլ Փաշինյանը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը:Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին համապատասխան:
https://arm.sputniknews.ru/20220111/ynddimadir-patgamavvory-kb-pvokhnakhagahic-320-000-dram-partq-khndrec-37377155.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0b/37398340_93:0:1577:1113_1920x0_80_0_0_5832842eec39b33c6a09e101aebef9e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, հայտարարագրում, խորհրդակցություն, եկամուտ
նիկոլ փաշինյան, հայաստան, հայտարարագրում, խորհրդակցություն, եկամուտ
«Հընթացս հանգեցինք այն եզրակացության...». Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել
18:21 11.01.2022 (Թարմացված է: 18:26 11.01.2022) ՀՀ վարչապետը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, և իշխանությունը չափազանց կարևորում է այդ համակարգի ներդրումը: Այս մասին,
վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
«Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի ներդրման հարցը և հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ևս կարևոր է, որպեսզի կարողանանք առողջության ապահովագրության արդյունավետ և արդար համակարգ ունենալ»,–ասել է Փաշինյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող և այլ հարցեր:
Անդրադարձ է եղել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ առաջիկա անելիքներին:
Համակարգի արդյունավետ գործարկման համար Նիկոլ Փաշինյանը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը:
Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին համապատասխան: