https://arm.sputniknews.ru/20220111/artashatum-vostikannern-aporini--zenq-zinamterq-en-hajtnaberel-37413633.html
Արտաշատում ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Արտաշատում ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Հայտնաբերված զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։ 11.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-11T21:40+0400
2022-01-11T21:40+0400
2022-01-11T21:40+0400
հհ ոստիկանություն
արտաշատ
զենք
զինամթերք
https://cdn.am.sputniknews.ru/img/1765/55/17655569_0:0:1000:563_1920x0_80_0_0_a933d20b5e77a3004ce3c729ae4d5ce4.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանն ապօրինի զենք-զինամթերք է պահել։ Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկությունը ստացվել է հունվարի 10-ի առավոտյան։Նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննել են տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Զննության արդյունքում տան տարբեր հատվածներում հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։Իսկ հունվարի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Ոստան գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Տան զննությամբ Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված ընդհանուր 54 փամփուշտով, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 900-ից ավելի փամփուշտ։ Հայտնաբերվել է նաև առանց փաստաթղթերի գազային ատրճանակ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
արտաշատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1765/55/17655569_86:0:917:623_1920x0_80_0_0_0c2f9c38faaec49b537914c62768fa4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, արտաշատ, զենք, զինամթերք
հհ ոստիկանություն, արտաշատ, զենք, զինամթերք
Արտաշատում ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Հայտնաբերված զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանն ապօրինի զենք-զինամթերք է պահել։ Ինչպես
հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկությունը ստացվել է հունվարի 10-ի առավոտյան։
Նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննել են տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Զննության արդյունքում տան տարբեր հատվածներում հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։
Իսկ հունվարի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Ոստան գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Տան զննությամբ Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված ընդհանուր 54 փամփուշտով, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 900-ից ավելի փամփուշտ։
Հայտնաբերվել է նաև առանց փաստաթղթերի գազային ատրճանակ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։